Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 6 (всего у книги 7 страниц)
Միրրենի ոտքերը կեղտոտ էին իսկ եղունգներին կապույտ լաք:
Այնքան սպասեցինք մինչև Գատը դուրս եկավ ներքևի խանութից: Նրա թևի տակ գրքեր կային: Նա հնարավորինս չափ արագ վազեց դեպի մեզ, ասես ուզում էր մեզ պահել, չնայած մենք շարունակում էինք նստած մնալ:
Հետո նա կտրուկ կանգ առավ: Ամենավերևինը Սարտրի «Գոյը և չգոյը» գիրքն էր: Նա ձեռքերին դեռ գրված էին բառերը: Պապիկի առաջարկածը:
Գատը ծիծաղելի ձևով մի կերպ ծռվեց ու ինձ հանձնեց ամենատակի գիրքը. դա Ժակլին Մորիարտիի վեպերից էր: Ես ամբողջ ամռանը նրա գրքերն էի կարդացել:
Բացեցի առաջին էջը: Այն մակագրված էր. «Կադիի համար, ամենա-ամենա-ամենայով. Գատ»:
– Ես հիշում եմ, ինչպես էինք սպասում քո կոշիներին «Քլեմ շեք» մտնելու համար, – ասում եմ Միրրենին: Հիմա նա դադարում է խոսելը և ուշադիր նայում է ինձ, որ շարունակեմ, – ֆռռիկները, – ասում եմ, – Գատը ինձ գիրք է տալիս:
– Այսինքն քո հիշողությունը վերադառնու՞մ է, – ասում է Միրրենը, – դա հիանալի է:
– Մորաքույրերը վիճեցին տան համար:
Նա թափ է տալիս ուսերը.
– Մի քիչ:
– Իսկ ես ու պապիկը վիճեցինք նրա փղոսկրից արձանիկների համար:
– Հա: Մենք այդ մասին խոսեցինք այն ժամանակ:
– Մի բան ինձ ասա:
– Ի՞նչ:
– Պատահարից հետո Գատը ինչու՞ անհետացավ:
Միրրենը խաղում է մազերի հետ:
– Չգիտեմ:
– Նա վերադարձավ Ռաքելի մո՞տ:
– Ես չգիտեմ:
– Մենք վիճե՞լ էինք: Ես ինչ-որ սխալ բա՞ն էի արել:
– Ես չգիտեմ, Կադի:
– Մի քանի օր առաջ նա իմ պատճառով հուսահատվեց: Նրա համար, որ չգիտեի աշխատողների անունները: Նրա համար, որ չէի տեսել Նյու Յորքի նրա բնակարանը:
Լռություն է:
– Նա հստակ պատճառներ ունի զայրանալու համար, – վերջապես ասում է Միրրենը:
– Ի՞նչ եմ ես արել:
Միրրենը հոգոց է հանում.
– Դու չես կարող դա ուղղել:
– Ի՞նչու:
Հանկարծ Միրրենը սկսում է հազալ: Թվում է թե հիմա կփսխի: Ձեռքերը դնում է որովայնին, քրտնում է ու գունատվում:
– Լա՞վ ես:
– Ոչ:
– Կարո՞ղ եմ օգնել:
Նա չի պատասխանում:
Ես նրան եմ տալիս ջրով շիշը: Նա վերցնում է: Դանդաղ խմում է:
– Սա չափազանց շատ էր: Ինձ պետք է Քադդլդաուն վերադառնալ: Հիմա:
Նրա աչքերը սառել էին: Ես օգնում եմ նրան կանգնել: Նրա մաշկը խոնավ է, և նա դժվարությամբ է կանգնում ոտքերի վրա: Մենք լուռ քայլում ենք նավամատույց, որտեղ մեր փոքր մոտորանավակն է:
Մայրիկը չէր էլ նկատել, որ մոտորանավակը չկա, բայց նա տեսնում է իրիսների տուփը, որ ես տալիս եմ Թաֆտին և Ուիլլին:
Ու նորից դժգոհություն, դժգոհություն: Նրա քարոզները հետաքրքիր չեն:
Ես իրավունք չունեմ լքել կղզին առանց նրա թույլտվության:
Ես իրավունք չունեմ լքել կղզին առանց մեծերի:
Ես իրավունք չունեմ ցանկացած տեսակի մեքենա վարել դեղերի ազդեցության տակ:
Ես չեմ կարող այնքան հիմար լինել, ինչպիսին ինձ պահում եմ, ինչպե՞ս կարող եմ:
Ես ասում եմ «կներեսը», որը հենց մայրս ուզում է լսել: Հետո վազում եմ ներքև, Ուինդեմիր և գրում եմ այն ամենը, ինչ հիշել եմ մահճակալիս վերևում ամրացրած միլիմետրովկայի վրա. «Քլեմ շեքը», ֆռռիկները, Միրրենի կեղտոտ ոտքերը փայտե աստիճաններին, Գատի ինձ տված գիրքը:
45
Սկսվում է իմ երկրորդ շաբաթը Բիչվուդում, մենք բացահայտում ենք Քադդլդաունի տանիքը: Այնտեղ բարձրանալը հեշտ է, ուղղակի մենք առաջ չէինք բարձրացել, քանի որ այնտեղ հասնելու համար պետք է անցնեինք մորաքույր Բեսսի սենյակի պատուհանով:
Տանիքին սարսափելի ցուրտ է երեկոյան ժամերին, բայց ցերեկները այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կղզին ու նրան սահմանափակող ծովը: Ես կարող եմ տեսնել ծառները, որոնք տարածվում են Քադդլդաունից մինչև Նոր Քլերմոնտ ու նրա այգով: Ես նույնիսկ կարող եմ տեսնել տան ներսը, որն ունի հատակից մինչև առաստաղ պատուհաններ առաջին հարկի շատ սենյակներում: Երևում է նաև Րեդ Գեյթի մի փոքր մասը, ուրիշ ուղությամբ՝ Ուինդեմիրն ու ծովախորշը:
Այդ առաջին օրը մենք շարում ենք ուտելիքները հին ադեալի վրա, պիկնիկի համար: Ուտում ենք պորտուգալական քաղցր հաց և քսովի պանիր փայտե ամանից: Ունենք հատապտուղներ կանաչ ստվարաթղթե ամանում և լիմոնադի սառը շշեր:
Մենք որոշում ենք այստեղ գալ ամեն օր: Ամբողջ ամռանը: Այս տանիքը աշխարհի ամենալավ վայրն է:
– Եթե ես մեռնեմ, – ասում եմ ես, երբ մենք նայում ենք տեսարանը, – նկատի ունեմ, երբ ես մեռնեմ, իմ մոխիրը կլցնեք ջրի մեջ փոքր ափին: Հետո երբ դուք ինձ կարոտեք, դուք կարող եք բարձրանալ այստեղ, նայել ներքև ու մտածել, թե ինչքան լավն էի ես:
– Կամ մենք կարող էինք իջնել ներքև և լողալ քո մեջ, – ասում է Ջոննին, – քեզ չափազանց շատ կարոտելու դեպքում:
– Ֆու-ու:
– Դու էիր, որ ուզեցիր լինել փոքր ափի ջրում:
– Ես պարզապես ուզում էի ասել, որ ինձ այստեղ դուր է գալիս: Սա հիանալի վայր կլիներ իմ աճյունի համար:
– Հա, – ասում է Ջոննին, – կլիներ:
Միրրենն ու Գատը լուռ ուտում էին շոկոլադով ծածկված պնդուկ կապույտ ապակյա ամանից:
– Սա շատ վատ խոսակցության թեմա է. – ասում է Միրրենը:
– Նորմալ է. – ասում է Ջոննին:
– Ես չէի ուզենա, որ իմ աճյունը այստեղ լիներ. – ասում է Գատը:
– Ինչու՞, – հարցնում եմ, – մենք բոլորս կարող էինք միասին լինել փոքր ափում:
– Իսկ երեխաները կլողային մեր մեջ. – բացականչում է Ջոննին:
– Դու ինձ հունից հանում ես. – զայրանում է Միրրենը:
– Իրականում դա այնքան էլ չի տարբերվում նրանից, որ ես ամբողջ ժամանակ այնտեղ միզել եմ. – ասում է Ջոննին:
– Տխմա՛ր:
– Օյ, վերջացրու, բոլորն էլ այնտեղ միզում են:
– Ես ոչ. – ասում է Միրրենը:
–Այո, դու նույնպես, – ասում է նա, – եթե փոքր ափի ջուրը մեզ չի դարձել բոլոր այս տարիներից հետո, երբ մենք միզում էինք նրա մեջ, մի փոքր մոխիրը չի փչացնի նրան, հաստատ:
– Դուք երբևէ պլանավորե՞լ եք ձեր հուղարկավորությունը. – հարցնում եմ ես:
– Ի՞նչ նկատի ունես. – Ջոննին կնճռոտում է քիթը:
– Դե գիտեք, ինչպես «Թոմ Սոյերում», երբ բոլորը մտածում են, թե Թոմը, Հեքը ու… ի՞նչ էր անունը:
– Ջո Հարպեր. – ասում է Գատը:
– Հա, բոլորը մտածում են, թե Թոմը, Հեքը ու Ջո Հարպերը մահացած են: Տղաները գնում են իրենց սեփական թաղման արարողությանը և լսում են տեղացիների բոլոր լավ հիշողությունները իրենց մասին: Այն բանից հետո ինչ կարդացել եմ սա, ես միշտ մտածել եմ իմ սեփական թաղման մասին: Օրինակ, ինչ ծաղիկներ կլինեն և որտեղ կցանկանամ լինի իմ աճյունը: Եվ հոգեհանգստիս խոսքերի մասին նույնպես, այն մասին, որ ես գժվելու չափ լավն էի և, որ ստացել էի Նոբելյան մրցանակ ու հաղթել էի Օլիմիադան:
– Իսկ Օլիմպիադայում ինչի՞ն ես մասնակցել. – հարցնում է Գատը:
– Գուցե հանդբոլ:
– Հանդբոլը օլիմպիական խաղերում կա՞:
– Այո:
– Դու նույնիսկ հանդբո՞լ ես խաղում:
– Դեռ ոչ:
– Դե ավելի լավ է սկսես:
– Մարդկանց մեծամասնությունը պլանավորում են իրենց հարսանիքները, – ասում է Միրրենը, – առաջ ես պլանավորում էի իմ հարսանիքը:
– Տղաները չեն պլանավորում իրենց հարսանիքները. – ասում է Ջոննին:
– Եթե ես ամուսնանայի Դրեյքի հետ, իմ ձեռքերում կլինեին դեղին ծաղիկներ, – ասում է Միրրենը, – ամենուրեք դեղին ծաղիկներ: Եվ դեղին զգեստ, սովորական հարսանեկան զգեստի նման, միայն թե դեղին: Իսկ Դրեյքը սմոքինգի հետ կապած կլիներ դեղին լայն գոտի:
– Նա պետք է քեզ շատ, շատ սիրեր, որ կրեր դեղին գոտի. – ասում եմ նրան:
– Հա, – ասում է Միրրենը, – Բայց Դրեյքը դա կաներ:
– Ես ձեզ կասեմ, ինչ ես չեմ ուզում իմ թաղման արարողությանը, – ասում է Ջոննին, – ես չեմ ուզում, որ Նյու Յորքի արվեստ-աշխարհի դեմքերի մի խումբ՝ որոնք ինձ նույնիսկ չգիտեն, հիմար ապուշների նման ցցված լինեն հյուրասենյակում:
– Ես չեմ ուզում, որ կրոնասեր մարդիկ խոսեն Աստծու մասին, որին ես չեմ հավատում. – ասում է Գատը:
– Կամ, որ ձևական աղջիկների մի խումբ իրենց տխուր ձևացնեն ու հետո զուգարանում շրթունքներին փայլ քսեն և ուղղեն մազերը. – ասում է Միրրենը:
– Աստված իմ, – ծաղրում եմ ես, – դուք այնպես եք ներկայացնում, ասես թաղումները ընդհանրապես զվարճալի չեն:
– Լուրջ, Կադի, – ասում է Միրրենը, – դու պետք է պլանավորես քո հարսանիքը, ոչ թե թաղումը: Հիմարություններ մի ասա:
– Իսկ ի՞նչ, եթե ես երբեք չամուսնանամ: Ի՞նչ, եթե ես ամուսնանալու ցանկություն չունենամ:
– Ուրեմն պլանավորիր քո խնջույքը գրքասերների համար: Կամ քո աշխատանքների ցուցահանդեսը:
– Նա հաղթում է Օլիմպիադան և Նոբելյան մրցանակ, – ասում է Գատը, – կարելի է պլանավորել դրանց խնջույքները:
– Լավ, եղավ, – ասում եմ ես, – եկեք պլանավորենք իմ հանդբոլի խնջույքը: Եթե դա ձեզ կուրախացնի:
Եվ մենք պլանավորում ենք: Հանդբոլի շոկոլադե գնդակներ կապույտ գլազուրով: Ոսկեգույն զգեստ ինձ համար: Շոմպայնի բաժակներ, մեջը ոսկեգույն գազի շարիկներ: Մենք քննարկում ենք, թե մարդիկ հագնու՞մ են այն տարօրինակ պաշտպանիչ ակնոցները հանդբոլի համար, ինչպես օրինակ ռակետբոլի ժամանակ են հագնում, և որոշեցինք, որ մեր խնջույքի համար նրանք կանեն դա: Բոլոր հյուրերը ոսկեգույն ակնոցներ կհագնեն:
– Դու խաղում ես հանդբոլի թիմու՞մ, – հարցնում է Գատը, – նկատի ունեմ, այնտեղ կլինի՞ ամբողջական թիմ՝ հանդբոլի ամազոնյան գեղեցկուհիների, հաղթանակը քեզ հետ նշելու համար: Թե՞ դու այն միայն քո ուժերով ես հաղթել:
– Գաղափար չունեմ:
– Դու իրոք պետք է արդեն սկսես տեղեկություն հավաքել այդ մասին, – ասում է Գատը, – հակառակ դեպքում երբեք ոսկին չես հաղթի: Մենք ստիպված կլինենք վերանայել ամբողջ խնջույքը, եթե դու ստանաս միայն արծաթը:
Այդ օրը կյանքը թվում էր հրաշալի:
Մենք, չորսս, Ստախոսներովս, մենք միշտ եղել ենք:
Մենք միշտ կլինենք:
Ինչ էլ որ լինի՝ մենք կգնանք քոլեջ, կծերանանք, կունենանք մեր կյանքը: Նշանակություն չունի, ես ու Գատը կլինենք միասին, թե ոչ: Նշանակություն չունի ուր կգնանք, մենք միշտ կկարողանանք կողք կողքի նստել Քադդլդաունի տանիքին և կնայենք ծովին:
Այս կղզին մերն է: Այստեղ, ինչ-որ իմաստով, մենք հավերժ երիտասարդ ենք:
46
Օրերը գնալով ավելի միապաղաղ են դառնում: Հազվադեպ է լինում, որ Ստախոսները ցանկանում են ինչ-որ տեղ գնալ: Միրրենի կոկորդն է ցավում, ու մարմինն է բռնվել: Նա հիմնականում Քադդլդաունում է մնում: Նա նկարում է նկարներ՝ միջանցքում կախելու համար, և խխունջներ է շարում խոհանոցում: Լվացարանում ու սեղանին հավաքվել է ամանների կույտ: DVD-ներն ու գրքերը թափրտված են մեծ սենյակում: Անկողինները հավաքված չեն, իսկ լոգասենյակները խոնավ են, մամշահոտով:
Ջոննին մատներով պանիր է ուտում ու հեռուստացույցով դիտում է բրիտանական կատակերգություններ: Մի օր նա հավաքում է հին թեյի պակետիկներ, միայն ծանրաքաշերը, և սկսում է դրանք գցել նարնջի հյութով լի բաժակի մեջ:
– Ի՞նչ ես անում, – հարցնում եմ:
– Ամենաշատ ցայտողը ստանում է ամենաշատ միավորները:
– Բայց ինչու՞:
– Իմ միտքը խորհրդավոր է գործում, – ասում է Ջոննին, – ու ես գաղտնիությունը համարում եմ ամենաճիշտ տեխնիկան:
Ես օգնում եմ նրան միավորները համակարգելու հարցում: Հինգ միավոր բլթոցի համար, տասը միավոր թափվածի համար, քսան միավոր բաժակի ետևում պատին ստացված դեկորատիվ պատկերի համար:
Մենք օգտագործում ենք թարմ քամած հյութի ամբողջ շիշը: Վերջացնելուց հետո Ջոննին հեռանում է՝ թողնելով բաժակն ու թեյի թաց, այլանդակված պակետիկները սեղանին:
Ես էլ չեմ մաքրում:
Գատի մոտ կա ցուցակ՝ երբևէ գրված հարյուր հանճարեղ վեպերը, և նա ամեն հնարավոր ճանապարհով փորձում է դրանք գտնել կղզում: Նա դրանց մեջ կպչուն թղթերով նշումներ է անում, հետո բարձրաձայն հատվածներ է կարդում: «Անտեսանելի մարդը», «Ճամփորդություն դեպի Հնդկաստան», «Կատարյալ Ամբերսոններ»: Ես միայն կիսով չափ եմ լսում, երբ նա կարդում է, որովհետև Գատը չի համբուրել ինձ, չի խոսացել հետս, ինչ մենք որոշել ենք մեզ սովորական պահել:
Կարծում եմ, նա խուսափում է ինձ հետ մենակ մնալուց:
Ես նույնպես խուսափում եմ նրա հետ մենակ մնալուց, որովհետև նրա կողքին մարմինս երգում է, որովհետև նրա յուրաքանչյուր շարժում լցված է հոսանքով: Ես հաճախ եմ մտածում գրկել նրան, կամ տանել մատներս նրա շրթունքների վրայով: Երբ ես ինձ թույլ եմ տալիս այս մտքերը, միայն մի պահ Ջոննին ու Միրրենը անհետանում են տեսադաշտից, եթե թեկուզ այդ մի վայրկյանը մենք մենակ ենք, անփոխադարձ սիրո սուր ցավը առաջացնում է միգրեն:
Այդ օրերին նա լինում է այլանդակ վհուկ՝ դիպչելով ուղեղիս զգայուն կետերին, իր սարսափելի եղունգներով: Նա դիպչում է իմ բաց նյարդերին, ստուգում կարո՞ղ է արդյոք գլխումս մնալու տեղ գտնել: Եթե գտնում է, նշանակում է ես գամված եմ անկողնուս մի կամ գուցե երկու օր:
Մենք համարյա ամեն օր ճաշում ենք տանիքին:
Ենթադրում եմ, նրանք այդպես են անում նաև այն ժամանակ, երբ հիվանդ եմ:
Ժամանակ առ ժամանակ տանիքից շիշ է գլորվում և հատակին փշրվում: Դրանից, պատշգամբում ամբողջը ապակու կտորներ են՝ լիմոնադի հետքերով, որի շուրջը տզզոցով պտտվում են ճանճերը:
47
Երկրորդ շաբաթվա վերջն է, Ջոննիին գտնում եմ այգում միայնակ, Լեգոի կուբիկներով ինչ-որ բան կառուցելիս՝ երևի Րեդ Գեյթը:
Ինձ մոտ ունեմ մարինացված բանջարեղեն, պանիրի ձողիկներ և տապակած թյուննոս ձկան կտորներ՝ այն ինչ մնացել էր Նոր Քլերմոնտի խոհանոցում: Քանի որ մենք միայն երկուսով ենք, որոշում ենք էլ չբարձրանալ տանիք: Մենք բացում ենք ամանները ու շարում կեղտոտ պատշգամբում: Ջոննին պատմում է, թե ինչպես է ուզում լեգոից պատրաստել Հոգվարտսը: Կամ Մահվան Աստղը: Կամ, սպասե՛ք: Ավելի լավ է լեգոից թյուննոս ձուկ Նոր Քլերմոնտում կախելու համար, հիմա երբ պապիկի չուչելներից այնտեղ չի մնացել: Որոշված է: Շատ ափսոս, որ այս հիմար կղզու վրա չկա բավարար չափով լեգո, այնպիսի հեռանկարային ծրագրերի համար, ինչպիսին նրանն է:
– Ինչու՞ չէիր զանգում կամ չէիր գրում իմ պատահարից հետո, – հարցնում եմ ես: Ես չէի մտածել այս թեման բարձրացնել: Բառերը դուրս թռան բերանիցս:
– Օհ, Կադի:
Ես ինձ հիմար եմ զգում հարցիս համար, բայց ես ուզում եմ իմանալ:
– Չե՞ս ուզում դրա փոխարեն խոսել լեգոից թյուննոս ձկան մասին. – փորձում է շողոքորթել Ջոննին:
– Ես մտածում էի գուցե քեզ ձանձրացրել եմ իմ այդ հաղորդագրություններով: Մեկում քեզ հարցնում էի Գատի մասին:
– Չէ, չէ, – Ջոննին ձեռքերը մաքրում է վերնաշապիկին, – ես կորա, որովհետև ես ապուշ եմ: Որովհետև ընտրություն կատարելիս ես չեմ մտածում, դիտել եմ չափից շատ մարտաֆիլմեր, և ինչ-որ տեղ ընդօրինակում եմ:
– Լու՞րջ: Ես այդպիսի կարծիք չունեմ քո մասին:
– Սա անհերքելի փաստ է:
– Դու չե՞ս զայրացել:
– Ես ուղղակի հիմարի մեկն էի: Բայց ոչ զայրացած: Երբեք: Կներես ինձ, Կադենս:
– Շնորհակություն:
Նա վերցնում է լեգոի կտորներ ու սկսում միացնել դրանք իրար:
– Գատը ինչու՞ կորավ: Դու գիտե՞ս:
Ջոննին հոգոց է հանում.
– Դա ուրիշ հարց է:
– Նա ինձ ասաց, որ իրականում ես նրան չգիտեմ:
– Հնարավոր է:
– Նա չի ցանկանում խոսել պատահարի մասին: Կամ, թե ինչ էր պատահել մեզ հետ այդ ամառ: Նա ուզում է, որ մենք մեզ սովորական պահենք, ասես ոչինչ չի եղել:
Ջոննին հավաքել է լեգոն ըստ գույնների. Կապույտ, սպիտակ ու կանաչ:
– Գատը իրեն սխալ պահեց այն աղջկա՝ Ռաքելի նկատմամբ՝ սկսելով քեզ հետ հանդիպել: Նա գիտեր, որ դա ճիշտ չէ, և ատում էր ինքն իրեն դրա համար:
– Լավ:
– Նա չէր ուզում այդ տեսակի տղա լինել: Նա ուզում է լինել լավ մարդ: Ու այն ամառ նա իրոք զայրանում էր ամեն հնարավոր պատճառով: Եվ երբ նա քո կողքին չեղավ, երբ դու նրա կարիքը ունեիր, նա սկսեց ատել ինքն իրեն էլ ավելի շատ:
– Կարծու՞մ ես:
– Կռահում եմ. – ասում է Ջոննին:
– Նա հանդիպու՞մ է ինչ-որ մեկի հետ:
– Օյ, Կադի, – ասում է Ջոննին, – նա մեծամիտ հիմարի գլուխ է: Ես սիրում եմ նրան ինչպես եղբորս, բայց դու չափազանց լավն ես նրա համար: Գտիր քեզ համար մի հաճելի վերմոնտցի տղայի, մեծ մկաններով, ինչպիսին Դրեյք Լոգգերհեդն է:
Հետո նա չի դիմանում, սկսում է ուժեղ ծիծաղել:
– Դու անհույս ես:
– Չեմ կարող հերքել, – պատասխանում է նա, – բայց դու պետք է դադարես լինել այդքան նվնվան:
48
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Դիանա Ուին Ջոնսի «Կախարդական կյանքը»:
Սա «Քրեստոմանսի» սերիաներից մեկն է, որ մայրիկը կարդում էր ինձ ու Գատի համար, երբ մենք ութ տարեկան էինք: Ես այն հետո կարդացել եմ շատ անգամներ, բայց կասկածում եմ որ Գատը նույնպես:
Բացում եմ գիրքը ու գրում առաջին էջին՝ «Գատի համար, ամենա-ամենայով. Կադի»:
Հաջորդ օրը, վաղ առավոտ գնում եմ Քադդլդաուն, անցնում թեյի հին բաժակների ու DVD-ների միջով: Թակում եմ Գատի ննջասենյակի դուռը:
Պատասխան չկա:
Նորից եմ թակում, ու դուռը բացվում է:
Ես առաջ էլ էի եղել Թաֆտի սենյակում: Այստեղ կան խաղալիք-արջեր ու նավերի մոդելներ, Գատի գրքերի շարանը, չիպսի դատարկ փաթեթներ, ընկույզ, որ փշրվում է ոտքերի տակ: Բնական ու գազավորված հյութերի կիսատ շշեր, CD-ներ, Էրուդիտի տուփ, որի տառերի մեծ մասը թափված է հատակին: Այստեղ այնպես է, ինչպես ամբողջ տանը, եթե ոչ ավելի վատ:
Ինչ որ է, նա այստեղ չէ: Երևի ծովափին է:
Գիրքը թողնում եմ նրա բարձին:
49
Այդ գիշեր ես ու Գատը Քադդլդաունի տանիքին մնում ենք մենակ: Միրրենը սրտխառնոց ուներ, Ջոննին տարավ նրան ներքև թեյ խմելու:
Նոր Քլերմոնտից երաժշտության ու մորաքույրերի ձայներն են լսվում, որտեղ նրանք պապիկի հետ միասին ուտում են հապալասով կարկանդակ ու գինի խմում: Փոքրերը հյուրասենյակում ֆիլմ են դիտում:
Գատը տանիքի թեք մասով քայլում է մինչև եզրը հետո վերադառնում ու նորից: Դա վտանգավոր է թվում, հեշտությամբ կարող է ընկնել, բայց նա չի վախենում:
Հիմա հարմար պահ է նրա հետ խոսելու համար:
Հիմա հարմար պահ է, որ մենք կարող ենք դադարել սովորական ձևանալը:
Ես փնտրում եմ հարմար բառեր, ճիշտ սկսելու համար:
Հանկարծ նա երեք մեծ քայլով հայտնվում է այնտեղ, որտեղ ես նստած եմ:
– Դու շատ, շատ գեղեցիկ ես, Կադի, – ասում է նա:
– Լուսնի լույսն է: Այն բոլոր աղջիկներին գեղեցիկ է ցույց տալիս:
– Ես կարծում եմ դու գեղեցիկ ես միշտ ու հավերժ, – նրա պատկերը երևում է լուսնի դիմացից, – դու ընկեր ունե՞ս Վերմոնտում:
Իհարկե չունեմ: Ես բացի նրանից երբեք ընկեր չեմ ունեցել:
– Ես ունեմ ընկեր, անունը՝ Պերկոսետ, – ասում եմ ես, – մենք շատ մոտ ենք: Ես նույնիսկ Եվրոպա եմ գնացել նրա հետ անցած ամառ:
– Աստված իմ. – Գատը ջղայնանում է: Կանգնում ու քայլում է ներքև տանիքի եզր:
– Կատակում եմ:
Նա վերադառնում է ինձ մոտ:
– Դու ասում ես, որ մենք չպետք է քեզ խղճանք…
– Այո:
– …Բայց հետո այսպիսի հայտարարություններ ես անում: «Ես ունեմ ընկեր, անունը՝ Պերկոսետ»: Կամ «ես ուսումնասիրում էի կապույտ, իտալական զուգարանակոնքի հիմքը»: Եվ պարզ է, դու ուզում ես, որ բոլորը քեզ խղճան: Եվ մենք կխղճայինք, ես կխղճայի, բայց դու պատկերացում չունես ինչ հաջողակ ես դու:
Ես կարմրում եմ:
Նա ճիշտ է:
Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ խղճան: Ուզում եմ:
Եվ չեմ ուզում:
Ուզում եմ:
Եվ չեմ ուզում:
– Կներես. – ասում եմ ես:
– Հարրիսը քեզ ուղարկեց Եվրոպա ութ շաբաթով: Ի՞նչ ես կարծում, նա երբևէ կուղարկի՞ Ջոննիին կամ Միրրենին: Ոչ: Ու ինձ նույնպես չի ուղարկի բնականաբար: Դժգոհելուց առաջ ուղղակի մտածիր, որ կան ուրիշ մարդիկ, ովքեր շատ կուզենային ունենալ այն, ինչ ունես դու:
Ես անակնկալի եմ գալիս:
– Պապի՞կն է ինձ Եվրոպա ուղարկել:
– Վերջացրու, – կտրուկ ասում է Գատը, – դու իրոք կարծում էիր, թե հա՞յրդ է վճարել այդ ուղևորության համար:
Միանգամից հասկանում եմ, որ նա ճիշտ է ասում:
Բնականաբար հայրիկը չի վճարել ուղևորության համար: Նա ի վիճակի չէր: Քոլեջի պրոֆեսորները չեն թռչում առաջին կարգով և չեն մնում հինգ աստղանի հյուրանոցներում:
Այսքան ժամանակ ամառները Բիչվուդում, երբ դարակները միշտ լիքն են մթերքով, բազմաթիվ մոտորանավակներ, աշխատողները լուռ տապակում բիֆշտեքս ու լվանում սպիտակեղենը, ես նույնիսկ չեմ էլ մտածել, թե որտեղից են այդ գումաները գալիս:
Պապիկը ինձ ուղարկեց Եվրոպա: Ինչու՞:
Ինչու՞ մայրիկը չեկավ ինձ հետ, եթե ուղևորությունը պապիկի նվերն էր: Եվ ինչպե՞ս եղավ, որ հայրիկը ընդունեց այդ գումարը պապիկից:
– Դու ունես կյանք, որը քեզ տալիս է միլիոն հնարավորություն, – ասում է Գատը, – դա… դա բարկացնում է, երբ դու կարեկցանք ես խնդրում, այդքան բան:
Գատը, իմ գատը:
Նա ճիշտ է: Ճիշտ է:
Բայց բաներ կան, որ նա նույնպես չի հասկանում:
– Ես գիտեմ, ոչ ոք ինձ չի ծեծում, – ասում եմ ես, զգալով ինքնապաշտպանության կարիք, – ես գիտեմ, որ ունեմ շատ փող ու լավ կրթություն: Կերակուր սեղանին: Ես չեմ մահանում քաղցկեղից: Շատ մարդիկ ավելի վատ վիճակում են, քան ես: Եվ գիտեմ, հաջողակ եմ, որ գնացել եմ Եվրոպա: Ես իրավունք չունեմ դժգոհելու կամ անշնորհակալ լինելու:
– Ուրեմն լավ:
– Բայց լսիր: Դու գաղափար չունես, ինչ զգացողություն է ունենալ այնպիսի գլխացավեր, ինչպիսին ինձ մոտ են: Գաղափար չունես: Դա ահավոր է, – ասում եմ… ու հասկանում, որ դեմքիս վրայով արցունքներ են գնում, չնայած չէի նկատում, – որոշ օրեր, դժվար է լինում ուղղակի ողջ մնալ: Շատ ժամանակ ես կնախընտրեի մահացած լինել, ես իրոք կցանկանայի, միայն թե ցավը դադարեր:
– Ոչ, չէիր ցանկանա, – բացականչում է նա, – դու չէիր ցանկանա մահացած լինել: Մի՛ ասա այդպես:
– Ես ուղղակի ուզում եմ, որ ցավը վերջանա, – ասում եմ, – այդ օրերին դեղերը չեն գործում: Ես ուզում եմ դա վերջանա, ու ես կանեի ամեն ինչ, իրոք ամեն ինչ, եթե իմանայի որ դա ցավին վերջ կտար:
Լռություն է տիրում: Նա քայլում է ներքև մինչև տանիքի վերջ, ինձ մեջքով կանգնում:
– Իսկ ի՞նչ ես այդ ժամանակ անում: Երբ այդպես է լինում:
– Ոչինչ: Պառկում եմ ու սպասում, և ինքս ինձ անընդհատ հիշեցնում, որ դա հավերժ չի տևի: Որ կանցնի մի օր, և դրանից հետո ևս մեկ օր: Այդ օրերից մեկում ես վեր կկենամ, կնախաճաշեմ և ինձ լավ կզգամ:
– Մի օր:
– Այո:
Հիմա նա շրջվում է ու մի քանի քայլով կտրում տանիքը: Անսպասելի գրկում է ինձ, և մենք կառչում ենք իրարից:
Նա թեթև դողում է և համբուրում է պարանոցս իր սառը շրթունքներով: Մենք այդպես իրար գրկած մնում ենք մեկ-երկու րոպե,
և թվում է տիեզերքը վերափոխում է ինքն իրեն,
և ես գիտեմ, եթե կար մեր մեջ ինչ-որ զայրույթ, անհետացավ:
Գատը համբուրում է շուրթերս ու դիպչում այտիս:
Ես սիրում եմ նրան:
Ես միշտ սիրել եմ նրան:
Մենք այդտեղ՝ տանիքին մնում ենք երկար, երկար ժամանակ: Հավերժ:
50
Միրրենը սկսում է հիվանդանալ ավելի ու ավելի հաճախ: Նա ուշ է արթնանում, ներկում է եղունգները, պառկում է արևի տակ ու նայում է մեծ գրքի աֆրիկյան բնանկարները: Բայց նա չի ուզում գալ սուզվելու: Չի ուզում թիավարել: Չի ուզում թենիս խաղալ կամ գնալ Էդգարթաուն:
Ես նրան Նոր Քլերմոնտից դրաժե կոնֆետներ եմ բերում: Միրրենը սիրում է դրաժե կոնֆետներ:
Այսօր մենք երկուսս պառկում ենք փոքր ափին: Կարդում ենք ամսագրեր, որ ես գողացել եմ երկվորյակներից, և ուտում ենք մանր գազար: Միրրենը ականջակալներով է: Նա իմ այֆոնով շարունակում է լսել նույն երգը էլի ու էլի:
Մեր երիտասարդությունը դատարկ է
Մենք այն չենք վատնի
Հիշեք իմ անունը
Որովհետև մենք կանցնենք պատմության մեջ
Նա - նա - նա - նա , նա - նա - նա :
Ես գազար եմ շպրտում Միրրենի վրա:
– Ի՞նչ:
– Կամ դու դադարում ես երգել, կամ ես իմ գործողությունների համար պատասխանատու չեմ:
Միրրենը պտտվում է իմ կողմ, ամբողջովին լուրջ: Հանում է ականջակալները:
– Կարո՞ղ եմ քեզ մի բան ասել, Կադի:
– Իհարկե:
– Քո ու Գատի վերաբերյալ: Ես երեկ գիշեր լսեցի, ինչպես դուք երկուսդ իջաք աստիճաններով:
– Ու՞:
– Ես կարծում եմ, դու պետք է նրան հանգիստ թողնես:
– Ի՞նչ:
– Այս ամենը վատ ավարտ կունենա և ամեն ինչ կփչացնի:
– Ես սիրում եմ նրան, – ասում եմ ես, – դու գիտես, ես միշտ սիրել եմ նրան:
– Դու ամեն ինչ նրա համար ավելի ես բարդացնում: Ավելի բարդ, քան արդեն է: Դու նրան ցավ կպատճառես:
– Դա ճիշտ չէ: Ավելի հավանական է, որ նա ինձ ցավ կպատճառի:
– Դե, կարող է նաև այդպես լինել: Դա լավ միտք չէ ձեզ համար՝ լինել միասին:
– Դու չե՞ս հասկանում, ես ավելի շուտ կնախընտրեմ, որ Գատը ինձ ցավեցնի, քան թե հեռու լինեմ նրանից, – ասում եմ ես նստելով, – եթե միլիոն անգամ էլ ապրեմ, մեկ է կնախընտրեմ ռիսկի դիմել՝ ու թող դա վատ վերջանա, քան փակված լինեմ իմ տուփի մեջ, ինչպես անցած երկու տարիների ընթացքում էի: Դա փոքրիկ տուփ է, Միրրեն: Ես ու մայրիկը: Ես ու իմ դեղերը: Ես ու իմ ցավը: Ես այլևս չեմ ուզում այնտեղ ապրել:
Լռություն է:
– Ես երբեք ընկեր չեմ ունեցել. – հանկարծ ասում է Միրրենը:
Ես նայում եմ նրա աչքերին: Դրանք արցունքոտ են:
– Իսկ Դրեյք Լոգգերհեդը՞: Իսկ դեղին վարդերն ու սեռական կապերը՞. – հարցնում եմ ես:
Նա ներքև է նայում:
– Ես ստել եմ:
– Ինչու՞:
– Գիտես ինչպես է, երբ գալիս ես Բիչվուդ, ուրիշ աշխարհ: Դու ստիպված չես լինել այնպիսին, ինչպիսին տանն ես: Կարող ես լինել ավելի լավ մեկը:
Գլխով եմ անում:
– Այն առաջին օրը, որ դու եկար, ես նկատեցի Գատին: Նա նայում էր քեզ, ասես դու տիեզերքի ամենապայծառ աստղն ես:
– Իրո՞ք:
– Ես այնքան շատ եմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ այդպես նայի, Կադի: Այնքան շատ: Ու ինքս էլ չհասկացա, ինչպես սկսեցի ստել: Կներես:
Ես չգիտեմ ինչ ասեմ: Խորը շնչում եմ:
Միրրենը վրա է տալիս.
– Առանց հևոցի, լա՞վ: Ամեն ինչ կարգին է: Ոչինչ, որ ես մինչև հիմա երբեք ընկեր չեմ ունեցել: Ոչինչ, որ չի լինի որևէ մեկը, որ ինձ կսիրի, լա՞վ: Դա միանգամայն տանելի է:
Մայրիկի ձայնը կանչում ինչ-որ տեղից Նոր Քլերմոնտում.
– Կադենս: Լսու՞մ ես ինձ:
Ես գոռում եմ.
– Ի՞նչ ես ուզում:
– Խոհարարի հանգստյան օրն է: Ես եմ պատրաստում ճաշը: Արի լոլիկները կտրատելու:
– Մի րոպեից, – ես հոգոց եմ հանում ու նայում Միրրենին, – պիտի գնամ:
Նա չի պատասխանում: Ես հագնում եմ կապյուշոնս ու ճանապարհով դանդաղ բարձրանում դեպի Նոր Քլերմոնտ:
Խոհանոցում մայրիկը ինձ է հանձնում լոլիկի հատուկ դանակ ու սկսում խոսել:
Խոսում, խոսում, «դու միշտ փոքր ափին ես»:
Խոսում, խոսում, «դու պիտի խաղաս երեխաների հետ»:
«Պապիկը հավերժ այստեղ չի լինի»:
«Դու գիտե՞ս, արևայրուգ ես ստացել»:
Ես կտրում եմ ու կտրում, զամբյուղը լի է տարօրինակ ձևի լոլիկներով: Դրանք դեղին են, կանաչ ու մուգ կարմիր:
51
Կղզու վրա իմ երրորդ շաբաթում ժամացույցի կտկտոցը ու միգրենը վերցնում են ինձ երկու օր: Կամ գուցե երեք: Չեմ կարող ասել: Սրվակիս մեջի հաբերը համարյա վերջանում են, չնայած մինչ տնից հեռանալը ես վերցրել էի որքան որ պետք էր ըստ դեղատոմսի:
Մտածում եմ իսկ եթե մայրիկն է վերցրել: Գուցե նա միշտ վերցրել է դրանք:
Կամ գուցե երկվորյակներն են նորից մտել իմ սենյակ, վերցրել իրեր, որոնք նրանց պետք չեն: Գուցե նրանք են օգտագործում:
Կամ գուցե ես եմ ընդունել ավելի շատ քան կարծում եմ: Ցավի ազդեցության տակ օգտագործել ավելին, քան պետք է: Մոռանալով վերջին դոզաս:
Վախենում եմ մայրիկին ասել, որ ինձ էլի է պետք:
Երբ ինձ արդեն ավելի կայուն եմ զգում, նորից գնում եմ Քադդլդաուն: Արևը կախված է հորիզոնում: Պատշգամբը պատված է կոտրված շշերով: Ներսում ժապավենները պոկվել են առաստաղից ու ոլորված ընկած են հատակին: Լվացարանը լիքն է կեղտոտ, չորացած ամաններով: Ճաշի սեղանը ծածկող շորը կեղտոտ է: Սուրճի սեղանը պատված է թեյի բաժակներից մնացած կլոր հետքերով:
Ստախոսներին գտնում եմ Միրրենի սենյակում, բոլորը կախված են Աստվածաշնչի վրա:
– Էրուդիտի բառի կռիվ, – անմիջապես ասում է Միրրենը, երբ ես մտնում եմ սենյակ: Նա փակում գիրքը, – Գատը ճիշտ էր, ինչպես միշտ: Դու միշտ անտանելի ճիշտ ես, Գատ: Աղջիկները չեն սիրում դա տղաների մեջ, իմացիր:
Էրուդիտի տառերը թափված էին մեծ սենյակով մեկ: Ես տեսա դրանք, երբ մտա տուն:
Նրանք չեն խաղացել:
– Ի՞նչ եք արել վերջին մի քանի օրում. – հարցնում եմ:
– Աստված իմ, – ասում է Ջոննին, ձգվելով Միրրենի մահճակալի վրա, – ես արդեն չեմ էլ հիշում:
– Հուլիսի չորսին, – ասում է Միրրենը, – մենք գնացինք Նոր Քլերմոնտ ընթրելու իսկ հետո բոլորով մեծ մոտորանավակով գնացինք Վինեարդի հրավառությունը դիտելու:
– Այսօր գնացել ենք Նանթակետի փքաբլիթների խանութը, – ասում է Գատը:
Նրանք երբեք ոչ մի տեղ չէին գնում: Երբեք: Երբեք ոչ մեկին տեսնելու չէին գնում: Բայց հիմա, քանի դեռ ես հիվանդ էի, նրանք ուր ասես գնացել են, ում ասես տեսե՞լ են:
– «Դաունիֆլեյք» – ասում եմ ես, – սա այդ խանութի անունն է:
– Հա: Նրանց մոտ ամենաընտիր փքաբլիթներն են. – ասում է Ջոննին:
– Դուք ատում եք փքաբլիթները:
– Իհարկե, – ասում է Միրրենը, – բայց մենք բլիթ չենք վերցրել, այլ բուլկի:
– Ու բոստոնյան կրեմով թխվածք. – ասում է Գատը:
– Ու ժելե. – ասում է Ջոննին:
Բայց ես գիտեմ, որ Դաունիֆլեյքում միայն փքաբլիթներ են լինում: Ոչ մի բուլկի: Ոչ մի ժելե:
Ինչու՞ են նրանք ստում:
52
Նոր Քլերմոնտում ընթրում եմ մայրիկի ու փոքրերի հետ, բայց այս գիշեր նորից սկսում է միգրենս: Այս անգամ ավելի ուժեղ քան նախորդ անգամները: Պառկում եմ իմ մթնած սենյակում: Գիշատիչ թռչունները կտցահարելով ծակում են գլուխս:
Ես բացում եմ աչքերս, ու դիմացս կանգնած է Գատը: Ես տեսնում եմ նրան մշուշի ետևից: Վարագույրների արանքից լույս է ներս ընկնում, այսինքն պիտի որ ցերեկ լինի:
Գատը երբեք չի գալիս Ուինդեմիր: Բայց նա այստեղ է: Նայում է պատիս կպցրած միլիմետրովկային: Ստիկերներին: Նոր հիշողություններ ու տեղեկություններ, որ ավելացրել եմ, քանի դեռ այստեղ եմ եղել, նշումներ պապիկի շների մահվան մասին, պապիկի ու փղոսկրից սագի մասին, Գատը տալիս է ինձ Մորիարտիի գիրքը, մորաքույրերը վիճում են Բոստոնի տան համար:
– Մի կարդա իմ թղթերը, – տնքում եմ ես, – մի կարդա:
Նա ետ է քայլում:
– Այն աչքի առաջ էր: Կներես:
Ես պտտվում եմ ու այտս սեղմում տաք բարձին:
– Ես չգիտեի, որ դու պատմություններ ես հավաքում. – Գատը նստում է մահճակալիս: Ձգվում է ու վերցնում ձեռքս:
– Ես փորձում եմ հիշել ինչ է կատարվել, որ ոչ ոք չի ուզում խոսել այդ մասին, – ասում եմ ես, – այդ թվում և դու:
– Ես ուզում եմ խոսել այդ մասին:
– Ուզու՞մ ես:
Նա նայում է հատակին:
– Ես ընկերուհի ունեի, երկու ամառ առաջ:
– Ես գիտեմ: Ամենասկզբից էլ գիտեի:
– Բայց ես երբեք քեզ չեմ ասել:
– Ոչ, չես ասել:
– Ես քեզ սիրահարվել էի այնքան ուժեղ, Կադի: Չկար ոչինչ, որ դրա դեմը կառներ: Ես գիտեմ, ես պետք է քեզ ամեն ինչ խոստովանեի, ու պետք է անմիջապես Ռաքելից բաժանվեի: Դա պարզապես… նա մնացել էր տանը, իսկ ես քեզ մի ամբողջ տարի չէի տեսել, և իմ հեռախոսը այստեղ չէր աշխատում, իսկ ես դեռ շարունակում էի նրանից փաթեթներ ստանալ: Ու նամակներ: Ամբողջ ամռանը:
Ես նայում եմ նրան:
– Ես վախկոտի մեկն էի. – ասում է Գատը:
– Հա:
– Դա դաժան էր: Քո նկատմամբ և նրա նկատմամբ նույնպես:
Դեմքս վառվում է, երբ հիշում եմ ինչպես էի խանդում:
– Կներես ինձ, Կադի, – շարունակում է Գատը, – սա այն է, ինչ ես քեզ պիտի ասեի քո այստեղ գալու առաջին օրը: Ես սխալ եմ եղել ու ցավում եմ դրա համար:
Ես գլխով եմ անում: Հաճելի է սա նրանից լսել: Ափսոս, որ դեղերի ազդեցության տակ եմ:
– Շատ ժամանակ ես ատում եմ ինքս ինձ, որ արել եմ այդ ամենը, – ասում է Գատը, – բայց միակ բանը, որ ինձ շփոթեցնում է, հակասությունն է. երբ ես ինձ չեմ ատում, ես ինձ զգում եմ որ եղել եմ արդար ու ընդամենը զոհ: Ասես աշխարհն է անարդար:
– Ինչու՞ ես քեզ ատում:
Եվ մինչ ես կիմանամ, Գատը պառկում է մահճակալին կողքիս: Նրա սառը մատները խաչվում են իմ տաք մատների հետ, և նրա դեմքը մոտենում է իմ դեմքին: Նա համբուրում է ինձ:
– Որովհետև ես այնպիսի բաներ եմ ցանկանում, ինչ չեմ կարող ունենալ. – շշնջում է նա:
Բայց ես նրանն եմ: Ինչ է, նա չգիտի՞, որ ես արդեն նրանն եմ:
Թե՞ Գատը խոսում է ուրիշ բանի մասին, ուրիշ, որ նա չի կարող ունենալ: Ինչ-որ մատերիական բան, որ երազում է ունենալ:
Ես քրտնել եմ, ցավում է գլուխս, և չեմ կարողանում պարզ դատել:
– Միրրենը ասում է, որ սա վատ կավարտվի և ես քեզ պետք է հանգիստ թողնեմ. – ասում եմ նրան:
Նա կրկին ինձ համբուրում է:
– Ինչ-որ մեկը շատ վատ բան է արել ինձ հետ, այնքան վատ, որ դա սարսափելի է հիշելը. – շշնջում եմ ես:
– Ես սիրում եմ քեզ. – ասում է նա:
Մենք գրկում ենք իրար ու համբուրվում ենք երկար ժամանակ:
Ցավը գլխումս թուլանում է, մի քիչ: Բայց ոչ ամբողջովին:
Բացում եմ աչքերս, ժամացույցը ցույց է տալիս կեսգիշեր:
Գատը գնացել է:
Բացում եմ վարագույրները և պատուհանից դուրս եմ նայում, բացում եմ այն, որ սենյակը օդափոխվի:
Մորաքույր Քերրին նորից գիշերանոցով քայլում է: Քայլում է Ուինդեմիրի կողքով՝ քորելով իր բարակ ձեռքերը լուսնի լույսի տակ: Այս անգամ նա նույնիսկ իր կոշիկները չի հագել:
Կարողանում եմ լսել Րեդ Գեյթում ինչպես է Ուիլլը կրկին լացում մղձավանջներից:
– Մայրի՛կ: Մայրի՛կ, որտե՞ղ ես:
Բայց Քերրին չի լսում նրան, հակառակ դեպքում չէր հեռանա: Նա փոխում է ուղությունը և ճանապարհով շարժվում է Նոր Քլերմոնտի ուղությամբ:
53
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. պլաստմասե տուփով լեգո:
Այս պահին ես բաժանել եմ իմ բոլոր գրքերը: Մի քանիսը տվել եմ երեխաներին, մեկը՝ Գատին, իսկ մնացածը մորաքույր Բեսսի հետ տարել եմ Վինեարդի բարեգործական խանութ: Այս առավոտ ես փորփրում եմ վերնահարկը: Այստեղ կա լեգոյով տուփ, և ես այն տանում եմ Ջոննիին: Գտնում եմ նրան Քադդլդաունի մեծ սենյակում, միայնակ, Play-Doh պլաստիրինի կտորներով հարվածում է սպիտակ պատին և նայում դրանց թողած գունավոր հետքերին:
Նա նայում է լեգոյին ու տարուբերում է գլուխը:
– Քո թյուննոս ձկան համար, – բացատրում եմ, – հիմա այն կբավականեցնի:
– Ես չեմ պատրաստվում այն կառուցել. – ասում է նա:
– Ինչու՞:
– Շատ գործ կա անելու, – ասում է նա, – տուր դրանք Ուիլլին:
– Ուիլլի լեգոները դու չե՞ս բերել այստեղ:
– Ես դրանք ետ եմ տարել: Նա պատրաստ է մեռնել դրանց համար, – ասում է Ջոննին, – նա ուրախ կլինի ավելի շատ ունենալ:
Ճաշի ժամանակ ես դրանք տալիս եմ Ուլլին: Այնտեղ կան փոքրիկ լեգոից մարդուկներ ու մեքենաներ սարքելու շատ կտորներ:
Նա ծիծաղելու չափ ուրախ է: Նա ու Թաֆտը մեքենաներ են սարքում ամբողջ Ճաշի ժամանակ: Նրանք նույնիսկ չեն ուտում:
54
Այդ նույն օրը Ստախոսները պատրաստվում են գնալ կայակ քշելու:
– Ի՞նչ եք անում. – հարցնում եմ ես:
– Գնում ենք թիավարելու, մի տեղ կա, ուզում ենք այնտեղ գնալ, – ասում է Ջոննին, – այնտեղ առաջ էլ ենք եղել:
– Կադին ավելի լավ է չգա. – ասում է Միրրենը:
– Ինչու՞. – հարցնում է Ջոննին:
– Նրա գլուխը. – գոռում է Միրրենը, – իսկ եթե նա գլուխը նորից վնասի՞, ու նրա միգրենները ավելի ուժեղանա՞ն: Աստված իմ, դու ընդհանրապես ուղեղ ունե՞ս, Ջոննի:
– Ինչու՞ ես գոռում, – գոռում է Ջոննին, – պետք չի լինել այդքան մեծամիտ:
Ի՞նչ է, նրանք չե՞ն ուզում որ ես գնամ:
– Դու կարող ես գալ, Կադենս, – ասում է Գատը, – ամեն ինչ կարգին է, թող գա: