Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 2 (всего у книги 7 страниц)
– Զգույշ եղեք, երիտասարդ, – ասաց պապիկը՝ սուր և հանկարծակի:
– Ներողությու՞ն:
– Ձեր գլուխը: Դուք կարող եք վնասվել:
– Դուք ճիշտ եք, – ասաց Գատը, – Դուք ճիշտ եք, ես կարող եմ վնասվել:
– Այնպես որ զգույշ եղեք, – կրկնեց պապիկը:
Գատը պտտվեց և առանց բառ ասելու իջավ աստիճաններով ցած:
Ես ու պապիկը մի պահ լուռ նստեցինք:
– Նա սիրում է կարդալ, – վերջապես ասացի ես, – ես մտածեցի, որ կարող է նա կցանկանար վերցնել հայրիկի որոշ գրքեր:
– Դու շատ թանկ ես ինձ համար, Կադի, – ասաց պապիկը ձեռքը դնելով ուսիս, – իմ առաջին թոռնիկ:
– Ես էլ քեզ եմ սիրում, պապիկ:
– Հիշու՞մ ես երբ ես քեզ ինձ հետ տարա բեյսբոլ նայելու: Դու ընդամենը չորս տարեկան էիր:
– Իհարկե:
– Մինչ այդ օրը դու երբեք չէիր փորձել «Կրեկեռ Ջեք», – ասաց պապիկը:
– Գիտեմ: Դու գնեցիր ինձ երկու տուփ:
– Ես ստիպված քեզ նստեցրի իմ ծնկներին, որ դու կարողանաս տեսնել դաշտը: Հիշու՞մ ես դա, Կադի:
Ես հիշում էի:
– Պատմիր ինձ:
Ես գիտեի, թե պապիկը ինչ պաստասխան էր ուզում ստանալ: Այս հարցը նա շատ էր ինձ տալիս: Նա սիրում էր վերհիշել Սինքլեր ընտանիքի պատմության գլխավոր պահերը, տալով դրանց մեծ կարևորություն: Նա միշտ հարցնում էր, թե դրանք ինչ նշանակություն ունեն մեզ համար ու սպասում էր հիմնավոր պատասխանի: Պատկերավոր: Ինչպես սովորած դաս:
Սովորաբար ես պաշտում էի պատմել այդ պատմությունները և լսել դրանք: Լեգենդար Սինքլերները, ինչքան ուրախ ենք մենք եղել, ինչքան գեղեցիկ ենք եղել: Բայց այդ օրը չէի ուզում:
– Դա քո առաջին բեյսբոլի խաղն էր, – հուշեց պապիկը, – հետո ես քեզ գնեցի կարմիր պլաստմասե մական: Դու վարժեցրիր քո հարվածները Բոստոնի տան բակում:
Պապիկը գիտե՞ր ինչին խանգարել: Ու եթե գիտեր, ի՞նչ է, դա նրան չէ՞ր մտահոգում:
Ե՞րբ ես նորից Գատին կտեսնեմ:
Նա կբաժանվի՞ Ռաքելից:
Ի՞նչ տեղի կունենա մեր միջև:
– Դու ցանկացար պատրաստել «կրեկեռ Ջեք» տանը, – շարունակեց պապիկը, չնայած լավ գիտեր, որ ես հիշում եմ այդ պատմությունը, – ու Փեննին օգնեց քեզ: Բայց դու լաց եղար, որովհետև չունեինք ոչ մի կարմիր ու սպիտակ տուփ մեջը լցնելու համար: Դու դա հիշու՞մ ես:
– Այո պապիկ, – հանձնվեցի ես, – այդ նույն օրը դու վերադարձար ստադիոն ու գնեցիր ևս երկու տուփ «կրեկեռ Ջեք»: Դու դրանք կերար տուն գալու ճանապարհին, որ ինձ տաս տուփերը: Ես հիշում եմ:
Արդեն գոհ նա ոտքի կանգնեց ու մենք միասին դուրս եկանք վերնահարկից: Պապիկը դժվարությամբ էր իջնում աստիճաններով, դրա համար ձեռքը դրեց ուսիս:
Ես գտա Գատին կղզու եզրային ճանապարհին և սկսեցի վազել նրա մոտ: Նա կանգնած նայում էր ջրին: Ուժեղ քամին մազերովս փակում էր աչքերս: Նրա շրթունքները աղի էին, երբ ես նրան համբուրեցի:
11
Թիփփեր տատիկը մահացավ սրտի կաթվածից տասնհինգերորդ ամռանից ութ ամիս առաջ Բիչվուդում: Նա շշմեցնող կին էր, նույնիսկ այդքան մեծ լինելով: Սպիտակ մազեր, վարդագույն այտեր, բարձրահասակ և նիհար: Դա նա էր մայրիկին փոխանցել այդքան մեծ սերը շների հանդեպ: Նա միշտ ունեցել է գոնե երկու կամ ժամանակ է եղել չորս ոսկեգույն ռետրիվեր, սկսած երբ իր աղջիկները դեռ փոքր էին, մինչև իր մահը:
Նա արագ էր դատում, լինելով իր ամենասիրվածների կողմից, բայց բարի էր միշտ: Եթե դուք հանգստանում էիք Բիչվուդում և առավոտյան շուտ էիք արթնանում, ապա կարող էիք գնալ Քլերմոնտ ու արթնացնել տատիկին՝ ինչպես մենք փոքր ժամանակ: Նրա սառնարանում միշտ լինում էր հեղուկ տեստո, նա արագ կեկսեր էր պատրաստում ու թույլ էր տալիս ուտեինք այնքան որքան կցանկայինք, մինչ մնացածը կարթնանային: Տատիկը մեզ տանում էր հատապտուղ հավաքելու և օգնում էր մեզ կարկանդակ պատրաստել, որն ուտում էինք նույն գիշերը:
Նրա բարեգործական ծրագրերից մեկը Գյուղատնտեսական ինստիտուտի համար կազմակերպվող ամենամյա խնջույքն էր Մարտաս-Վինեարդի վրա: Մենք բոլորս ներկա էինք լինում: Այն տեղի էր ունենում դրսում, սպիտակ գեղեցիկ վրաններում: Փոքրերը վազվզում էին տոնական հագուստներով ու բոբիկ: Ջոննինն, Միրրենը Գատը ու ես գաղտնի գինի էինք խմում, որից հետո զգում էինք գլխապտույտ ու դառնում հիմարիկ: Տատիկը պարում էր Ջոննիի, հայրիկի, հետո պապիկի հետ՝ ձեռքով բռնելով կիսաշրջազգեստի փեշը: Ես ունեի նրա լուսանկարը այդ խնջույքներից մեկից մնացած: Նրա հագին էր երեկոյան հագուստ իսկ ձեռքերում պահել էր մի խոզուկի:
Տասնհիգերորդ ամռանը Բիչվուդի վրա, իսկ Թիփփեր տատիկը չկա: Քլերմոնտը դատարկ էր:
Տունը երեք հարկանի էր ու հնաոճ: Այն ուներ վերևում կլորավուն, փոքրիկ աշտարակ և մեծ պատշգամբ: Իսկ ներսում կար ամեն ինչ. օրիգինալ «Նյու Յորքերի» կոմիկսներ, ընտանեկան լուսանկարներ, ձեռագործ բարձեր, փոքր արձանիկներ, փղոսկրից պրեսս-պապյե, ձկների խրտվիլակներ: Ամենուրեք, ամենուրեք գեղեցիկ իրեր, հավաքած Թիփփերի ու պապիկի կողմից: Գազոնի վրա կար մեծ սեղան պիկնիկի համար, որի մոտ կարող էին տեղավորվել տասնվեց հոգի, մոտակայքում կային անվադողերից ճոճանակներ կախված մեծ թխկենուց:
Տատիկը սովորաբար մեծ պատրաստություն էր տեսնում խոհանոցում ու պլանավորում էր մեր պիկնիկը: Նա գործում էր վերմակներ իր արհեստանոցում և կարի մեքենայի ձայնը տարածվում էր ամբողջ առաջին հարկով: Նա կարգադրություններ էր տալիս աղախիններին իր այգեգործական ձեռնոցներով և կապույտ ջինս հագած:
Հիմա տունը լուռ էր: Չկային բաղադրատոմսերի բաց թողած գրքեր սեղանին, չկար խոհանոցից լսվող դասական երաժշտություն: Բայց հենց տատիկի սիրելի օճառն էր դրված բոլոր լվացարանների մոտ: Նրա ծաղիկներն էին աճում այգում: Նրա փայտե գդալները, նրա գործվածքից անձեռոցիկները:
Մի օր, երբ ոչ ոք չկար մոտակայքում, ես գնացի արհեստանոց, որ առաջին հարկում էր: Կպա տատիկի գործվածքների հավաքածուին, փայլուն, պայծառ կոճակներին, գունավոր թելերին:
Նախ թուլացան իմ գլուխը և ուսերը որոնց հետևեցին ազդրերս ու ծնկներս: Հետո ես վերածվեցի ջրակույտի ի վնաս փոքր բամբակե կտորների: Ինձնից թրջվեց կիսագործ ադեալը, որը նա էլ երբեք չի ավարտի, ժանգոտեցին նրա կարի մեքենայի մետաղե մասերը: Արցունքներս հոսեցին երկու ժամ: Իմ տատիկը, իմ տատիկը: Ընդմիշտ գնաց, չնայած ես դեռ զգում էի նրա «Շանել» օծանելիքի հոտը գործվածքներից:
Ինձ գտավ մայրիկը:
Ստիպեց, որ ինձ կարգի բերեմ: Որովհետև ես այդպիսին եմ: Որովհետև ես կարող եմ: Նա կարգադրեց խորը շնչեմ ու նստեմ:
Եվ ես արեցի այն ինչ նա ասաց: Կրկին:
Մայրիկը անհանգստանում էր պապիկի համար: Տատիկի մահից հետո նա դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում, քայլելիս բռնվում էր աթոռներից ու սեղաններից հավասարակշռության համար: Նա ընտանիքի գլուխն էր: Մայրիկը չէր ուզում, որ նա հուսալքվի: Մայրիկը ուզում էր, որ նա իմանա՝ նրա երեխաները ու թոռները նրա կողքին են՝ ուժեղ և զվարթ ինչպես միշտ: «Դա կարևոր է», – ասում էր նա, – «այդպես է ճիշտ: Դա է լավագույն տարբերակը»: «Մի՛ սրիր տառապանքը», – ասում էր մայրիկը, – «Մի՛ հիշեցրու մարդկանց կորուստի մասին»:
– Դու հասկանու՞մ ես, Կադի: Լռությունը պաշտպանիչ շերտ է ցավի դեմ:
Ես հասկացա և կարողացա ջնջել Թիփփեր տատիկի անունը մեր խոսակցություններից, ինչպես առաջ հայրիկինը: Չկար ցանկություն, բայց այդպես պետք էր: Մորաքույրերի հետ ճաշի ժամանակ, պապիկի հետ նավակով շրջելիս, նույնիսկ երբ մայրիկի հետ մենակ էինք, ես ինձ պահում էի այնպես ասես իմ կյանքի երկու ամենակարևոր մարդիկ չէին էլ եղել: Այդպես էին իրենց պահում նաև մնացած Սինքլերները: Երբ մենք բոլորս միասին էինք, բոլորը լայն ժպտում էինք: Մենք այդպես էինք անում միշտ, երբ օրինակ Բեսսը հեռացավ քեռի Բրոդիից, կամ երբ քեռի Ուիլլյամը հեռացավ Քերրիից, կամ երբ տատիկի շունը՝ Փեպպերմիլլը մահացավ քաղցկեղից:
Բայց Գատը երբեք դա չէր հասկանում: Նա հանգիստ հիշատակում էր հորս մասին, ու բավականին հաճախ: Հայրս Գատի մեջ գտել էր արժանի հակառակորդ շախմատում և մշտական ունկնդրի նրա ձանձրալի ռազմական պատմությունների համար, այդ պատճառով էլ նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին:
– Հիշու՞մ ես, թե ինչպես հայրդ դույլով բռնեց այն մեծ կռաբին – հարցնում էր Գատը: Կամ մայրիկին էր հարցնում, – Անցած տարի Սեմը ինձ ասաց, որ նավակների պահոցում կան ձկնորսության գործիքներ: Դուք դրանք չե՞ք տեսել:
Ճաշի ժամանակ զրույցը կտրուկ դադարում էր, երբ Գատը հիշում էր տատիկին: Մի անգամ նա ասաց.
– Ես կարոտում եմ այն ժամանակը, երբ Թիփփերը կանգնում էր սեղանի գլխամասում ու բաժանում էր դեսերտը, իսկ դու՞ք: Դա այնքան նրան նման էր:
Ջոննին ստիպված սկսեց բարձր խոսալ Ուիմբլդոնի մասին, քանի դեռ խուճապը չկորավ մեր դեմքերից:
Ամեն անգամ Գատը ասում էր այս ամենը այնքան սովորական և անկեղծ, այնքան անհոգ, որ երակներս սկսում էին բացվել: Դաստակներս կտրվում էին: Արյունս սկսում էր հոսել ձեռքերիս վրայով: Գլուխս պտտվում էր: Ես օրորվելով հեռանում էի սեղանի մոտից և թուլանում լուռ ու ամոթալի ագոնիայում՝ հուսալով, որ ոչ ոք ընտանիքից չի նկատի: Հատկապես մայրիկը:
Բայց Գատը համարյա միշտ տեսնում էր: Երբ արյունը կաթում էր իմ բոբիկ ոտքերին կամ անցնում էր գրքի վրա, որ ես կարդում էի, նա նրբանկատ էր: Նա կապում էր դաստակներս փափուկ սպիտակ բինտերով և հարցնում էր, թե ինչ է պատահել: Նա հարցեր էր տալիս հայրիկի ու տատիկի մասին՝ ասես եթե խոսամ այդ մասին ինձ ավելի լավ կզգամ: Ասես վերքերին ուշադրություն էր պետք:
Նա օտարական էր մեր ընտանիքում, նույնիսկ այսքան տարի անց:
Այն ժամանակ, երբ ես չէի արնահոսում, երբ Միրրենը ու Ջոննին լողում էին կամ ծիծաղում փոքրերի վրա, կամ երբ բոլորը պառկած բազմոցներին ֆիլմ էին դիտում Քլերմոնտում, Գատը և ես վազում էինք: Մենք նստում էինք ճոճանակներին կեսգիշերին, մեր ձեռքերն ու ոտքերը միախառնվում էին, շրթունքները տաքացնում սառած մաշկը: Առավոտները ծիծաղելով թաքնվում էինք Քլերմոնտի նկուղում, որը լցված էր գինու շշերով և հանրագիտարաններով: Այնտեղ մենք համբուրվում էինք ու հիանում մեր գոյությամբ՝ մեզ զգալով երջանիկ և հաջողակ: Երբեմն Գատը ինձ երկտողեր էր գրում և թողնում դրանք փոքրիկ նվերների հետ բարձիս տակ:
«Ինչ-որ մեկը գրել է, որ լավ գիրքը պետք է անընդհատ հիացմունք առաջացնի:
Հենց դա եմ ես զգում՝ քեզ հետ ժամեր անցկացնելով :
Ահա , սա քեզ ատամի կանաչ խոզանակ ժապավենով : Զգացմունքներս արտահայտելու ոչ ադեկվատ ահավոր տարբերակ :
Քեզ հետ անցկացրած անցած երեկոն ավելի լավն էր քան յուրաքանչյուր շոկոլադ :
Հիմարն էի ես , մտածում էի , թե չկա շոկոլադից ավելի լավ բան :
Այս խորը , խորհրդանշական ժեստով ես քեզ եմ տալիս այս «Vosges» շոկոլադե սալիկը , որը ես ձեռք եմ բերել Էդգարթաունում , երբ մենք այնտեղ էինք : Կարող ես ուտել այն կամ ուղղակի դնել կողքիդ ու քեզ գերազանց զգալ »:
Ես Գատին պատասխան չէի գրում, բայց գունավոր մատիտներով նկարում էի մեզ պատկերող ծիծաղելի նկարներ: Մարդուկները ձեռքով էին անում, կանգնած Կոլիզեի դիմաց, Էֆելյան աշտարակի դիմաց, լեռան բարձունքին, վիշապի մեջքին: Նա դրանք կախում էր իր մահճակալի վերևում:
Նա միշտ փորձում էր դիպչել ինձ: Սեղանի տակից ընթրիքի ժամանակ խոհանոցում, քանի դեռ ոչ ոք չկար: Գաղտնի, ծիծաղելի, պապիկի մեջքի ետևից, քանի դեռ նա կանգնած էր նավակի ղեկին: Ես մեր միջև չէի զգում ոչ մի արգելք: Երբ ոչ ոք չէր նայում, դիպչում էի Գատի դեմքին, թիկունքին: Բռնում էի նրա ձեռքը, մատս սեղմում էի դաստակին ու զգում էի, թե ոնց է արյունը հոսում նրա երակներով:
12
Մի օր գիշերը տասնհինգերորդ ամռանը հուլիսի վերջին ես գնացի լողալու փոքր ափին: Մենակ:
Որտե՞ղ էին Գատը, Ջոննին և Միրրենը:
Գաղափար չունեմ:
Մենք հաճախ էինք Րեդ Գեյթում «Էրուդիտ» խաղում: Նրանք հավանաբար այնտեղ էին: Կամ գնացել էին Քլերմոնտ, լսելու մորաքույրերի վեճերը և ուտելու ջեմով կրեկեռներ:
Ինչ որ է, ես մտա ջուրը միայն ներքնազգեստով և սովորական վերնաշապիկով: Ըստ երևույթին ես ափ էի եկել առանց որևէ ուրիշ հագուստի: Մենք չէինք գտել ոչ մի շոր ավազին: Ոչ էլ սրբիչ:
Ինչու՞:
Կրկին, գաղափար չունեմ:
Ամենայն հավանականությամբ ես լողալով հասել եմ բավականին հեռու: Այնտեղ կային մեծ ժայռաբեկորներ՝ սուր և սև, դրանք միշտ զազրելի տեսք ունեին երեկոյան մթին: Ամենայն հավանականությամբ ես սուզվել եմ և գլուխս հարվածել եմ այդ քարերից մեկին:
Ինչպես արդեն ասացի, ես գաղափար չունեմ:
Հիշում եմ միայն մի բան. ես իջնում էի դեպի օվկիանոսի հատակը, դեպի քարքարոտ հատակը, տեսնում էի Բիչվուդի հիմքը, ձեռքերս և ոտքերս փայտացան, մատներս սառեցին: Ջրիմուռները անցնում էին կողքերովս, ես իջնում էի ցած:
Ինձ գտավ մայրիկը ավազի վրա կուչ եկած պառկած, կիսով չափ ջրի մեջ: Ես անվերջ դողում էի: Մեծերը ինձ ադեալներով ծածկեցին: Նրանք փորձեցին ինձ տաքացնել Քադդլդաունում: Ինձ խմեցրին թեյ և տվեցին հագուստ, բայց ես, մեկ է չէի խոսում ու չէի դադարում դողալ: Նրանք տարան ինձ Մարտաս-Վինեարդի հիվանդանոց, որտեղ էլ ես մնացի մի քանի օր, մինչ բժիշկները կվերջացնեին հետազոտությունները: Հիպոթերմիա, խնդիրներ շնչառության հետ և հնարավոր է նաև գլխուղեղի տրավմա, չնայած ուղեղի հետազոտությունը ոչինչ ցույց չտվեց:
Մայրիկը մնաց կողքիս, հյուրանոցում սենյակ վարձեց: Ես հիշում եմ տխուր, մոխրագույն դեմքերը մորաքույր Քերրիի, մորաքույր Բեսսի և պապիկի: Ես հիշում զգացողությունը, որ ասես թոքերս լցված էին ինչ-որ բանով, չնայած բժիշկները դրանք մաքրել էին: Հիշում զգացողությունը, որ ինձ թվում էր, թե էլ երբեք չեմ տաքանա, նույնիսկ երբ նրանք ասում էին, թե մարմնիս ջերմաստիճանը արդեն նորմալ է: Ձեռքերս ցավում էին: Ոտքերս նույնպես:
Մայրիկը ինձ տարավ տուն, Վերմոնտ՝ ուժերս վերականգնելու: Ես պառկում էի մթության մեջ ու զգում էի հուսահատ խղճահարություն ինքս իմ նկատմամբ: Քանի որ ես հիվանդ էի, և ամենակարևորը, քանի որ Գատը երբեք չզանգեց:
Եվ չգրեց:
Մենք չէի՞նք սիրում իրար:
Չէի՞նք սիրում:
Ես գրեցի Ջոննիին, երկու թե երեք հիմար, սիրուց տանջված հաղորդագրություն՝ խնդրելով նրան գոնե մի բան հաղորդի ինձ Գատի մասին:
Ջոննին ավելի ողջամիտ գտնվեց և չպատասխանեց: Մենք Սինքլեր ենք, ի վերջո, իսկ Սինքլերները իրենց այդպես չեն պահում, ինչպես ես:
Ես դադարեցի գրել և ջնջեցի բոլոր ուղարկված հաղորդագրությունները: Դրանք ցույց էին տալիս իմ թուլությունն ու հիմարությունը:
Փաստն այն է, որ Գատը կորչեց, երբ ես տրավմա ստացա:
Փաստն այն է, որ դա ընդամենը ամառային սիրավեպ էր:
Փաստն այն է, որ նա հավանաբար սիրում էր Ռաքելին:
Ամեն դեպքում, մենք իրարից հեռու էինք ապրում:
Ամեն դեպքում, մեր ընտանիքները մոտ էին իրար:
Ես այդպես էլ բացատրություն չստացա:
Ուղղակի գիտեի, որ նա ինձ լքել է:
13
Բարի գալուստ իմ գանգ:
Բեռնատարը շրջում է պարանոցիս և գլխիս ոսկրերի վրայով: Ողնաշարս կոտրտվում է, ուղեղս պոռթկում է և դանդաղ ծորում: Հազարավոր լույսեր ընկնում են աչքերիս մեջ: Երկրագունդը շուռ է գալիս:
Ես փսխում եմ: Ես ուշաթափվում եմ:
Այսպես անընդհատ: Ամեն օր:
Ցավերը սկսեցին դժբախտ պատահարից վեց շաբաթ հետո: Ոչ ոք չէր կարողանում հաստատել, որ այս երկուսը կապված են, բայց ժխտել սրտխառնոցը, քաշի կորուստը և ընդհանուր սարսափը հնարավոր չէր:
Մայրիկը ինձ տարավ ՄՌՇ և ՀՇ հետազոտությունների: Ասեղներ, ապարատներ: Ու էլի շատ ասեղներ, ապարատներ: Բժիշկները ստուգեցին գլխուղեղի ուռուցքի համար, մենինգիտի համար և այդպես շարունակ: Ցավը թեթևացնելու համար նշանակեցին այս դեղորայքը, հետո այն դեղորայքը, հետո մեկ ուրիշ դեղորայք, քանի որ առաջինը չօգնեց, և չօգնեց նաև երկրորդը: Նրանք նշանակում էին դեղատոմսը դեղատոմսի ետևից, նույնիսկ չիմանալով ինչ է ինձ հետ կատարվում: Ուղղակի փորձում էին թուլացնել ցավը:
«Կադենս, – ասում էին բժիշկները, – չընդունես չափից շատ»:
«Կադենս, – ասում էին բժիշկները, – հետևիր, որ կախվածություն ձեռք չբերես»:
Եվ այնուամենայնիվ. «Կադենս, պարտադիր կընդունես դեղահաբերը»:
Ես եղա այնքան շատ խորհրդակցությունների, որ նույնիսկ չեմ հիշում դրանք բոլորը: Ի վերջո բժիշկները հաստատեցին դիագնոզը: Կադենս Սինքլեր Իսթման. հետվնասվածքային գլխացավեր: Միգրեն՝ առաջացած գանգուղեղային տրավմայով:
Ես կլավանամ, ասում էին նրանք:
Ես չեմ մեռնի:
Պարզապես շատ է ցավալու:
14
Մեկ տարի Կոլորադոյում լինելուց հետո հայրիկը ցանկացավ ինձ տեսնել: Իրականում նա պնդեց, որ ինձ իր հետ տանի Իտալիա, Գերմանիա, Իսպանիա ու Շոտլանդիա՝ տասը շաբաթյա ուղևորության, սկսած հունիսի կեսից, ինչն էլ նշանակում էր, որ ես բաց կթողնեմ ամբողջ տասնվեցերորդ ամառը Բիչվուդում:
– Իսկը ճիշտ ժամանակին, – ասաց մայրիկը ուրախ, հավաքելով ճամպրուկս:
– Ինչու՞, – ես պառկել էի սենյակիս հատակին ու թողել էի նրան ամբողջ աշխատանքը: Իմ գլուխն էր ցավում:
– Պապիկը վերանորոգում է Քլերմոնտը, – նա գուլպաները դրեց իրար մեջ գնդակի տեսքով, – ես սա քեզ ասել եմ արդեն միլիոն անգամ:
Ես չէի հիշում:
– Իսկ ինչու՞ է վերանորոգում:
– Ինչ-որ գաղափարներ ունի: Նա ամառը կանցկացնի Ուինդեմիրում:
– Ու դու նրա հե՞տ կլինես:
Մայրիկը գլխով արեց.
– Նա չի կարող մնալ Բեսսի կամ Քերրիի հետ: Ու դու գիտես, նրան հետևել է պետք եղածից հետո: Ինչևէ: Դու կստանաս հիանալի կրթություն Եվրոպայում:
– Ես կնախընտրեի գնալ Բիչվուդ:
– Ոչ, չես նախընտրի, – ասաց նա հաստատուն:
Եվրոպայում ես սրտխառնոցի ժամանակ օգտագործում էի փոքր դույլեր, որից հետո լվանում էի ատամներս բրիտանական ատամի մածուկով և այդպես բազմիցս անգամ: Ես փռված պառկում էի տարբեր թանգարանների զուգարանների հատակին, զգալով սառը հատակը երեսիս տակ, քանի դեռ ուղեղս հեղուկանում ու դուրս էր ծորում ականջներիցս: Միգրենից արյունս հոսում էր տարածվելով հյուրանոցի անսովոր սավանների վրայով, թափվում հատակին, թրջում գորգերը, կրուասանի մնացորդները և իտալական լիկյորով թխվածքները:
Ես կարողանում էի լսել, թե ինչպես էր հայրիկը ինձ կանչում, բայց չէի պատասխանում մինչև դեղերը չէին սկսում ազդել:
Ես կարոտում էի Ստախոսներին այդ ամռանը:
Մենք երբեք չէինք պահպանում կապը ուսումնական տարիներին: Այնքան էլ չէ, համենայնդեպս, փորձում էինք երբ փոքր էինք: Մենք հաղորդագրություններ էինք գրում, միմյանց նշում էինք ամռան նկարների վրա, հիմնականում սեպտեմբերին, բայց մոտ մեկ ամիս անց արդեն դադարում էինք: Չգիտես թե ինչու Բիչվուդի կախարդանքը երբեք չէր տարածվում մեր ամենօրյա կյանքի վրա: Մենք չէինք ուզում լսել միմյանց դպրոցական ընկերների, ակումբների, և սպորտային թիմերի մասին: Փոխարենը գիտեինք, որ մեր ընկերությունը վերածնվելու է, երբ մենք հունիսին նորից կտեսնենք իրար նավամատույցին, աղի կաթիլները օդում, արևի շողքը ջրի վրա:
Բայց դժբախտ պատահարից հետո ես օրերով ու նույնիսկ շաբաթներով բաց թողեցի դպրոցը: Ձախողում էի բոլոր առարկաները, և տնօրենը հայտնեց, որ ես պիտի կրկնեմ ուսումնական տարին: Ես վերջ տվեցի ֆուտբոլին ու թենիսին: Այլևս չէի կարողանում գումարի դիմաց հետևել փոքր երեխաներին: Չէի կարողանում մեքենա վարել: Բոլոր ընկերներս սկսեցին դառնալ ուղղակի ծանոթներ:
Ես գրեցի Միրրենին մի քանի անգամ: Զանգում էի և թողնում հաղորդագրություններ, որոնցից հետո ամաչում էի, այնքան միայնակ ու խղճուկ էին դրանք հնչում:
Ջոննիին նույնպես զանգեցի, բայց նրա ձայնային փոստը արդեն լցված էր:
Ես որոշեցի այլևս չզանգել: Չէի ուզում շարունակել ասել խոսքեր, որոնք ցույց կտան թուլությունս:
Երբ հայրիկը ինձ տարավ Եվրոպա, ես գիտեի՝ Ստախոսները կղզու վրա էին: Պապիկը Բիչվուդ կապ չէր անցկացրել, հեռախոսները այնտեղ չէին աշխատում, այդ պատճառով ես սկսեցի գրել էլեկտրոնային նամակներ: Ի տարբերություն իմ խղճուկ ձայնային հաղորդագրությունների, սրանք հիանալի էին ու գեղեցիկ՝ գրված մեկի կողմից, ով չէր ունենում գլխացավեր:
Մեծ մասամբ.
« Միրրեն,
Ողջույններ քեզ Բարսելոնայից , որտեղ հայրս կերավ խխունջներով արգանակ :
Մեր հյուրանոցում ամեն ինչ ոսկուց է : Նույնիսկ աղամանները : Սա սքանչելի ու զզվելի է միաժամանակ :
Գրիր ինձ ու ասա ինչպե՞ս են իրենց պահում փոքրերը , որտե՞ղ ես շարունակելու ուսումդ և գտե՞լ ես արդյոք քո իրական սիրուն :
Կադենս . »
« Ջոննի ,
Բոնժուր Փարիզից , որտեղ հայրս գորտ կերավ :
Ես տեսա « Հաղթանակի թևերը »: Ֆենոմենալ մարմին : Առանց ձեռքերի :
Կարոտում եմ ձեզ : Ինչպե՞ս է Գատը :
Կադենս . »
« Միրրեն ,
Ողջույն Շոտլանդիայի դղյակից , որտեղ հայրիկը կերավ ոչխարի փորոտիք : Այո , նա կերավ սիրտը , լյարդը , թոքերը խառնած ալյուրի հետ ու եփած ոչխարի ստամոքսի մեջ :
Այնպես որ իմացիր , նա իսկական սրտակեր է :
Կադենս . »
« Ջոննի ,
Ես Բեռլինում եմ , որտեղ հայրիկը կերավ արյունոտ նրբերշիկ :
Իմ փոխարեն էլ լողացեք : Կերեք հապալասե կարկանդակ : Խաղացեք թենիս : Վառեք խարույկ : Հետո ուղարկեք ինձ հաշիվը : Ես ահավոր ձանձրանում եմ և կմտածեմ հետաքրքիր պատիժ , եթե այս ամենը չանեք :
Կադենս . »
Ես այնքան էլ չզարմացա, երբ չստացա պատասխան: Բացի այդ, ինտերնետից օգտվելու համար, դու պիտի գնայիր Վինեարդ, Բիչվուդը մի առանձին աշխարհ էր: Եթե դու այնտեղ էիր հայտնվում, մնացած աշխարհը կորչում էր ու վատ երազ թվում:
Երևի Եվրոպան արդեն կորչել էր:
15
Եվ ևս մեկ անգամ բարի գալուստ Սինքլերների հրաշալի ընտանիք:
Մենք հավատում ենք բացօդյա ֆիզկուլտուրային: Մենք հավատում ենք, որ ժամանակը բուժում է:
Մենք հավատում ենք, չնայած այդ մասին բաց չենք ասում, նշանակված դեղորայքին ու կոկտեյլի ժամին:
Մենք չենք քննարկում մեր խնդիրները ռեստորաններում: Մենք չենք հավատում զգացմունքների արտահայտմանը: Մեր վերին շրթունքը միշտ ձիգ է, և հնարավոր է մարդիկ հետաքրքրվում են մեզնով, որովհետև մենք նրանց ցույց չենք տալիս մեր սրտերը:
Հնարավոր է մեզ դուր է գալիս, որ մարդիկ հետաքրքրվում են մեզնով:
Այստեղ՝ Բերլինգթոնում ենք միայն ես, մայրիկը և շները: Այստեղ մենք չենք կրում պապիկի ազդեցությունը ինչպես Բոստոնում էր, կամ ամբողջ ընտանիքի ազդեցությունը ինչպես Բիչվուդում, բայց այնուամենայնիվ ես գիտեմ ինչպես են մարդիկ մեզ նայում: Մայրիկն ու ես, երկուսս մեր տեսակի մեջ, ապրում ենք մեծ տանը, պատշգամբով, բլրի գագաթին: Գեղեցկուհի մայրիկը և հիվանդոտ դուստրը: Մեր այտոսկրերը բարձր են, ուսերը՝ լայն: Մենք ժպտում ենք ցույց տալով մեր ատամները, երբ ինչ-որ պատճառով գնում ենք քաղաք:
Հիվանդոտ դուստրը շատ չի խոսում: Մարդիկ, որոնք գիտեն նրան դպրոցից, աշխատում են նրանից հեռու մնալ: Չնայած նրանք մինչև նրա հիվանդանալն էլ նրան լավ չգիտեին: Նա չխոսկան էր նույնիսկ այն ժամանակ:
Հիմա նա բաց է թողնում դասերի կեսը: Երբ նա հայտնվում է, նրա գունատ մաշկը և խոնավ աչքերը նրան գլամուրային ողբերգական տեսք են տալիս, ինչպես գրական, ուժերը կորցրած հերոսուհի: Երբեմն նա ընկնում է հատակին ու լացում, ինչն էլ վախեցնում է մնացած աշակերտներին: Նույնիսկ ամենասիրալիրներն են հոգնել նրան բուժքրոջ սենյակ տանելուց:
Սակայն նա իր շուրջը ունի խորհրդավոր աուռա, որը թույլ չի տալիս մնացածին նրան ծաղրել կամ առանձնացնել ինչպես սովորական դպրոցական անհաջողակի: Չէ որ նրա մայրը Սինքլեր է:
Իհարկե ես ինձ խորհրդավոր չեմ զգում, ուտելով հավով ապուր ուշ գիշերին կամ պառկելով ցերեկային լույսի տակ բուժքրոջ սենյակում: Իմ ու մայրիկի վեճերի մեջ՝ հիմա երբ հայրիկը գնացել է, դժվար թե կա որևէ գլամուրային բան:
Ես արթնանում եմ ու տեսնում նրան սենյակիս դռան մոտ կանգնած ինձ նայելիս:
– Մի՛ արա:
– Ես քեզ սիրում եմ: Ես հոգ եմ տանում քո մասին, – ասաց նա՝ ձեռքը դնելով սրտին:
– Ուրեմն վերջ տուր:
Եթե կարողանայի փակել դուռը նրա երեսին, այդպես էլ կանեի: Բայց ես չէի կարող կանգնել:
Հաճախ ես տանը գտնում եմ թղթեր, որտեղ գրված են, թե ինչ և ինչքան եմ կերել տրված օրը. «Տոստ և ջեմ, բայց միայն կեսը, խնձոր և պոպկորն, չամիչով աղցան, շոկոլադե սալիկ, պաստա: Հեղուկի պակա՞ս: Սպիտակուցնե՞ր: Չափից շատ կոճապղպեղով գարեջուր»:
Չկա ոչ մի գլամուր բան նրանում, որ ես չեմ կարողանում մեքենա վարել: Չկա ոչ մի խորհրդավորություն նրանում, որ մնալ տանը շաբաթ երեկոյան և գիրք կարդալ շրջապատված քոսոտ ոսկեգույն ռետրիվերներով: Բայց ինչևէ, նույնիսկ ես չեմ կարողանում դիմադրել խորհրդավոր երևալու հաճույքին, ինչպես Սինքլեր, ինչպես մասը հատուկ մարդկանց արտոնյալ տոհմի և ինչպես մասը կախարդական, նշանակալից պատմվածքի, ուղղակի որովհետև ես նույնպես այս տոհմի մեջ եմ մտնում:
Մայրիկը նույնպես չի կարող:
Սա այն է ինչի համար մենք դաստիարակվել ենք:
Լինել Սինքլերներ: Սինքլերներ:
Մաս երկրորդ
Վերմոնտ
16
Երբ ես ութ տարեկան էի, հայրիկը Սուրբ Ծնունդին ինձ նվիրեց հեքիաթների գրքերի հավաքածու: Դրանք ունեին գունավոր կազմեր հետևյալ անուններով. «Գիրք Դեղին փերու մասին», «Գիրք Կապույտ փերու մասին», Կարմիր, Կանաչ, Մոխրագույն, Դարչնագույն և Նարնջագույն: Այնտեղ հավաքված էին արդեն հայտնի հեքիաթների աշխարհում եղած բոլոր հնարավոր տարբերակները:
Կարդա դրանք, և կլսես մի հեքիաթի արձագանքը մյուսի մեջ, հետո ուրիշի արձագանքը այդ մեկի մեջ: Շատերը ունեին նույն սկիզբը. ժամանակին ապրում էին երեք..
երեք ինչ-որ բան.
երեք խոզուկ,
երեք արջ,
երեք եղբայր,
երեք զինվոր,
երեք ուլիկ:
Երեք արքայադուստր:
Եվրոպայից վերադառնալուց հետո ես սկսեցի գրել իմ սեփական հեքիաթները: Իմ տարբերակները:
Ես ունեմ շատ ազատ ժամանակ, այնպես որ թույլ տվեք ձեզ պատմեմ դրանցից մեկը: Ինչպես ասացի, սա իմ տարբերակն է պատմության, որը դուք արդեն լսել եք:
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր :
Երբ նա բավականին մեծացավ , սկսեց մտածել , թե որ դուստրը պիտի ժառանգի թագավորությունը , քանի որ ոչ մեկը ամուսնացած չէր և չկար թագաժառանգ : Արքան որոշեց խնդրել դուստրերին , որ նրանք նկարագրեին իրենց սերը նրա հանդեպ :
Նա հարցրեց ավագ դստերը .
– Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Նա սիրում էր հորը այնքան շատ , որքան թագավորության ամբողջ գանձերը միասին :
Նա հարցրեց միջնեկ դստերը .
– Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Նրա սերը հոր հանդեպ ամուր էր ինչպես երկաթը :
Նա հարցրեց կրտսեր դստերը .
– Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Կրտսեր դուստրը երկար մտածեց մինչև պատասխանելը : Վերջապես ասաց , որ նա սիրում է հորը այնպես , ինչպես միսն է սիրում աղ :
– Նշանակում է դու ինձ չես սիրում , – զայրացավ արքան : Նա վռնդեց դստերը դղյակից և նրա ետևից բարձրացրեց կամուրջը , այնպես որ նա չէր կարող վերադառնալ :
Արքայադուստրը գնաց անտառ , ունենալով ոչ ավելին քան մի վերարկու ու մի կտոր հաց : Նա թափառում էր ցուրտ ձմեռով , կացարան գտնելով ծառերի տակ : Ի վերջո հայտնվեց մի պանդոկում , որտեղ էլ դարձավ խոհարարի օգնական : Այսպես անցան օրեր , շաբաթներ , արքայադուստրը սովորեց խոհանոցի անցուդարձը : Վերջ ի վերջո նա իր վարպետությամբ գերազանցեց անգամ խոհարարին և իր ուտեստների մասին իմացավ ողջ թագավորությունը :
Անցան տարիներ , և ավագ արքայադուստրը պատրաստվում էր ամուսնանալ : Տոնահանդեսի բոլոր ուտեստները պատրաստել էր պանդոկից եկած խոհարարը :
Ահա մատուցեցին մեծ , տապակած խոզը : Դա արքայի ամենասիրելի կերակուրն էր , բայց այս անգամ այն պատրաստվել էր առանց աղի :
Արքան համտեսեց այն :
Համտեսեց երկրորդ անգամ :
– Ո՞վ է համարձակվել մատուցել այսքան զզվելի կերակուր ապագա թագուհու հարսանիքին – բղավեց նա :
Արքայադուստր - խոհարարը մոտեցավ հորը , բայց նա այնքան էր փոխվել , որ հայրը նրան չճանաչեց :
– Ես Ձեզ չեմ մատուցի աղ , Ձերդ Մեծություն , – բացատրեց նա , – Մի՞թե Դուք չհալածեցիք Ձեր կրտսեր դստերը նրա համար , որ նա իր սերը Ձեր հանդեպ համեմատեց աղի արժեքի հետ :
Այս խոսքերից հետո արքան ոչ միայն ճանաչեց դստերը , այլ հասկացավ , որ հենց նա էր իրեն ամենաշատ սիրող դուստրը :
Եվ հիմա ի՞նչ :
Ավագ դուստրը և նրա միջնեկ քույրը ապրել են արքայի հետ ամբողջ այս ընթացքում : Մեկը լինում էր նրա ամենասիրելին մի շաբաթվա ընթացքում , մյուս շաբաթվա ընթացքում՝ մյուսը : Անընդհատ մրցակցության պատճառով , քույրերը առանձնացել էին իրարից : Հիմա , երբ նրանց փոքր քույրը վերադարձավ , արքան ետ վերցրեց թագավորությունը ավագից , ով նոր էր ամուսնացել : Ի վերջո նա չէր դառնա թագուհի : Քույրերը զայրացած էին :
Սկզբում կրտսեր արքայադուստրը վայելում էր հայրական սերը : Բայց հետո նա հասկացավ , որ արքան խելագար է և կառավարելու մոլուցքով տարված : Նա կդառնա թագուհի , բայց ստիպված կլինի հոգ տանել խելագար , ծեր բռնակալի մասին մինչև կյանքի վերջ : Բայց նա չէր պատրաստվում լքել հորը , նշանակություն չուներ , որ հայրը օր օրի կկորցնի առողջությունը :
Նա մնում էր , որովհետև սիրում էր հորը , ինչպես միսը՝ ա՞ղ :
Թե՞ նա մնում էր , քանի որ հայրը նրան էր խոստացել թագավորությունը :
Նա դժվարանում էր գտնել տարբերությունը :
17
Եվրոպայի ուղևորությունից հետո, աշնանը ես սկսեցի մի ծրագիր: Ես ամեն օր իմ իրերից մի բան նվիրատրում էի:
Ես Միրրենին ուղարկեցի հին Բարբի տիկնիկը շատ երկար մազերով, նրա պատճառով մենք շատ էինք վիճում, երբ փոքր էինք: Ջոննիին ուղարկեցի գծավոր շարֆ, որը ես շատ անգամ էի կրել: Ջոննիին դուր են գալիս գծավոր իրեր:
Ընտանիքիս մեծահասակների համար՝ մայրիկի, մորաքույրների, պապիկի, գեղեցիկ իրեր հավաքելը կյանքի նպատակ էր:
Ով մինչև իր մահը կունենա ամենամեծ հավաքածուն, նա էլ կհաղթի:
Ի՞նչ կհաղթի: Ես ինքս էլ կուզենայի իմանալ:
Առաջ ինձ նույնպես դուր էին գալիս գեղեցիկ իրերը: Ինչպես մայրիկին, ինչպես բոլոր Սինքլերներին: Բայց այլևս ոչ:
Մայրիկը մեր Բերլինգթոնի տունը լցրել է արծաթով ու բյուրեղապակիով, թանկարժեք ալբոմներով ու կաշմիրից ադեալներով: Ծանր գորգերը փռված էին բոլոր հարկերում, և տեղացի նկարիչների նկարները, որոնք մայրիկը անընդհատ գնում էր, կախված էին պատերից: Նրան դուր էր գալիս անտիկ ճենապակին, որից շատ կար մեր ճաշասենյակում: Իսկ նրա հիանալի «Սաաբը» դարձավ «BMW»:
Բոլոր այս բարեկեցության և բարձր ճաշակի խորհրդանիշները անիմաստ էին:
– Գեղեցիկ իրերը իմաստ ունեն, – պնդում է մայրիկը, – դրանք տունը դարձնում են առանձնահատուկ, ստեղծում են անձնական պատմություն: Ու վերջապես, դրանք հաճելի են, Կադենս: Դու երբևէ լսե՞լ ես հաճելի ասվածի մասին:
Բայց ես կարծում եմ նա ստում է: Ստում է ինձ, ստում է ինքն իրեն, այն մասին թե ինչու է դրանք գնում: Ամեն մի նոր գնումից հետո մայրիկը իրեն զգում է ավելի ազդեցիկ, ընդամենը մի պահ: Կարծում եմ դա բարձրացնում է նրա ստատուսը. տունը լցված գեղեցիկ իրերով, թանկարժեք նկարներով նրա տաղանդավոր ընկերների կողմից և գդալներով «Թիֆֆանիից»: Հնաոճ իրերը և արևելյան գորգերը մարդկանց ասում էին, որ թեկուզ մայրիկը հեղինակավոր Բրին-Մորը ավարտելուց հետո ձեռք է բերել ընդամենը շներ, նա մեկ է ունի իշխանություն, քանի որ ունի փող:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Իմ բարձը: Ես այն ման եմ տալիս հետս, քանի դեռ շրջում եմ քաղաքով:
Գրադարանի դռան մոտ պատին հենված կանգնած է մի աղջիկ: Ոտքերի մոտ դրված է ստվարաթղթից բաժակ մանրադրամի համար: Ինձնից տարիքով ոչ շատ մեծ:
– Կուզենա՞ս այս բարձը, – հարցնում եմ ես, – երեսը ես լվացել եմ:
Նա վերցնում է բարձը և նստում վրան:
Այդ գիշեր իմ անկողինը անհարմար եղավ, բայց ես չեմ փոշմանում:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. «Լիր արքային» փափուկ կազմով, որը ես կարդացի, երբ որոշվեց, որ մնում եմ նույն դասարանում: Գտա մահճակալիս տակից:
Նվիրաբերեցի հասարակական գրադարանին:
Ինձ պետք չի այն նորից կարդալ:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Թիփփեր տատիկի լուսանկարը, նկարված Գյուղատնտեսական ինստիտուտի խնջույքի ժամանակ, տատիկը երեկոյան հագուստով, ձեռքերում խոզուկ:
Տուն գնալու ճանապարհին կանգ եմ առնում «Գուդվիլլի» մոտ:
– Ողջույն, Կադենս, – ասում է Փատտին վաճառասեղանի մոտից , – հենց այնպե՞ս մտար:
– Սա իմ տատիկն է:
– Նա սքանչելի կին էր, – ասում է Փատտին նկարին նայելով, – վստա՞հ ես, որ նկարը չես ուզում վերցնել: Դու կարող ես նվիրատրել միայն շրջանակը:
– Վստահ եմ:
Տատիկը մահացել է: Նրա նկարը ոչինչ չի փոխի:
– Դու կրկին «Գու՞դվիլլ» ես գնացել, – հարցնում է մայրիկը, երբ ես տուն եմ վերադառնում: Նա դեղձ է կտրում մրգերի հատուկ դանակով:
– Այո:
– Այս անգամ ինչի՞ց ազատվեցիր:
– Տատիկի հին լուսանկարից:
– Խոզուկի հե՞տ, – նրա շրթունքները դողում են, – օհ, Կա՛դի:
– Այն իմն էր, ես իրավունք ունեի այն տալ:
Մայրիկը հոգոց հանելով.
– Փորձիր նվիրել շներից մեկին, ու կտեսնես ես քեզ ինչ կանեմ:
Ես նստում եմ շների հետ նույն բարձրության վրա: Բոշը, Գրենդելը ու Փոպպին դիմավորում են ինձ ցածր հաչոցով: Նրանք մեր ընտանեկան շներն են՝ հիանալի ու լավ պահվածքով: Մաքրասորտ ոսկեգույն ռետրիվերներ: Փոպպին ձագուկներ է ունեցել մայրիկի բիզնեսի համար, բայց նրանք մնացած շների հետ ապրում են մայրիկի գործընկերոջ հետ Բերլինգթոնի ագարակում:
– Ես դա երբեք չէի անի, – ասում եմ ես:
Նրանց փամփլիկ ականջների մոտ շշնջում եմ, թե ինչքան եմ իրենց սիրում:
18
Եթե գուգլեմ «գլխուղեղի տրավմա», սայթերի մեծ մասը կասի, որ տրավմայի հետևանքներից է ընտրողական ամնեզիան: Երբ լինում է գլխուղեղի վնասվածք, հնարավոր է հիվանդը մոռանա որոշ իրադարձություններ: Հիմնականում նա չի կարողանում հիշել, թե ինչպես է ստացել տրավման:
Բայց ես չեմ ուզում մարդիկ իմանան, որ ինձ մոտ այդպես է: Չնայած բոլոր խորհրդակցություններին, հետազոտություններին ու դեղորայքին: