Текст книги "Նոր աշխարհ"
Автор книги: Էնիրամ
сообщить о нарушении
Текущая страница: 2 (всего у книги 2 страниц)
Մաս
2.
Երազ
Նավասարդ ամսվա նախավերջին շաբաթվա ուրբաթ օրը ծնվեց մի աղջնակ։ Աղջիկն այդ ծնվեց նորմայից ցածր քաշով և հասակով,ուներ կլորիկ դեմք,գեղեցիկ շուրթեր,թուխ մաշկ,թուխ մազեր և խորհրդավոր ժպիտ։ Այնպիսի տպավորություն էր,որ աղջիկը շատ երջանիկ էր,որ վերջապես ծնվել էր։Աղջիկը ծնվելիս ոչ թե լացեց կամ ճչաց սովորական երեխաների նման,այլ բարձր-բարձր հռհռաց հասուն մարդու պես։Բժիշկներն առաջին անգամ էին նման բան տեսնում և շատ զարմացան։Նրան ծնողները անվանեցին Էնի հոր ազգականուհու պատվին։Էնիի առաջին տարին շատ բարդ անցավ, որովհետև աղջիկը հիվանդացավ տարբեր հիվանդություններով։ Աղջկա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր, նա հրաժարվում էր սննդից,երբեմն նրա մարմնի ջերմաստիճանն այնքան էր բարձրանում,որ աղջիկը վառվում էր պարզապես։ Բժիշկները չէին հասկանում պատճառը։Էնին շատ հաճախ էր հազում,որից հետո նրա մոտ սկսվում էին սուր ականջի ցավեր։ Երբեմն Էնիի մաշկը ստանում էր կապտամանուշակագույն երանգ։Բժիշկները հետազոտում էին աղջկան,բայց այդպես էլ չէին հասկանում,թե հատկապես որ հիվանդությամբ է նա հիվանդացել, քանի որ նրանց հետազոտությունների արդյունքում բացահայտում էին բազմաթիվ հիվանդությունների նախանշաններ ու չէին հասկանում,թե ինչպես օգնեն փոքրիկին։Փոքրիկը գալարվում էր ցավից,այնքան էր ճչացել,որ ձայնը կտրվել էր։ Մի օր էլ այնքան է վատանում երեխայի վիճակը,որ բժիշկները նրան համարում են մահացած։Նրանք տեղեկացնում են ծնողներին,որ Էնին մահացել է։Երեխայի մարմինն արկղով տալիս են ծնողներին, որպեսզի նրան հուղարկավորեն։ Ճանապարհին աղջիկը բացում է աչքերը և նայելով մեկ կետի` բարձր-բարձր սկսում է հռհռալ։Բոլորը սարսափած են` չգիտեն լացել,թե ուրախանալ։ Նրանք շտապում են հիվանդանոց և բժիշկներից պարզաբանում պահանջում։Բժիշկները հետազոտում են աղջկան։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աղջիկը միանգամայն առողջ է։Բժիշկներն ապշած են նման բանի ականատես լինելով` քանի որ նման բան իրենց կյանքում առաջին անգամ էին տեսնում։Այդ դեպքից հետո երեխան այլևս չհիվանդացավ ոչ մի հիվանդությունով։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.