355 500 произведений, 25 200 авторов.

Электронная библиотека книг » Սարգիս Սարատիկյան » Փոքրամարմին Հսկան » Текст книги (страница 1)
Փոքրամարմին Հսկան
  • Текст добавлен: 20 декабря 2021, 02:32

Текст книги "Փոքրամարմին Հսկան"


Автор книги: Սարգիս Սարատիկյան



сообщить о нарушении

Текущая страница: 1 (всего у книги 1 страниц)

Սարգիս Սարատիկյան
Փոքրամարմին Հսկան

Գլուխ առաջին

Սկիզբ

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Կատարեք առաջին քայլը և կտեսնեք,

որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։

Լուցիուս Աննեուս Սենեկա

Սովորությանս համաձայն դուրս էի եկել զբոսնելու քաղաքի փողոցներում։Սովորական օր էր,ոչ մի արտասովոր բան։Երկար քայլելուց հետո, կանգ առա,նստեցի նստարանին։Երկրորդ սովորությանս համաձայն հանեցի հեռախոսս,միացրի տեսախցիկը և փորձեցի կադրեր որսալ(հետաքրքիր է կենդանիներ,թռչուններ,միջատներ և ընդհանրապես բնությունը լուսանկարելը։)

Որոշ ժամանակ անց նկատեցի դիմացի նստարանին նստած տղամարդուն ,կողքին նստած կնոջը և կնոջ գրկի մեջ փոքրամարմին,ժպտերես մանկահասակ երեխային։

Առանց հայացքս կտրելու ,ուշադիր հետևում էի թե ինչպես էր երեխան ոտքերը շարժում,տարօրինակ ձայներ արձակում,լացում,ծիծաղում…

Հայրը քմծիծաղով հարցնում է.

–Ուզում ես քայլե՞լ

Երեխան նորից արագ-արագ շարժում է ոտքերը,և ժպտալով ձայներ արձակում։

–Գուցե այսօր ստացվի,-ժպտալով պատասխանում է մայրը։

Հայրը բռնում մի ձեռքից ,իսկ մայրը մյուս ձեռքից,կանգնեցնում են երեխային գետնին։Երեխան ,մի քանի անհաջող փորձից հետո,քայլեց ։Հետո առանց ծնողների օգնության մի քանի քայլ արեց և ընկավ,սկսեց լաց լինել։Նա չէր էլ գիտակցում որ հենց նոր նա արեց առաջին քայլը իր կյանքի ճանապարհին։Նա չէր կարող պատկերացնել,որ դրեց բարդ,բայց հետաքրքիր ճանապարհորդության սկիզբը։

Եւվ վերջ։Այո վերջ տեղում նստած մնալուն։

Երեխան լացում էր,բայց տարիներ հետո նա հասկանալու է ,որ կյանքում ինչի էլ որ հասնի ,ինչերի միջով էլ անցնի,ինչ ճանապարհ էլ անցնի ,այդ բոլորը սկսվել է այստեղից 'առաջին քայլերից։

Առաջին քայլը արվում է ,որ դրան հաջորդի երկրորդը,իսկ երկրորդ քայլը արվում է քանի որ արվել է առաջինը և պետք է արվի երրորդը…

Ծնողները շատ երջանիկ էին,քանի որ նրանք լավ հասկանում էին ,երեխայի առաջին քայլերի կարևորությունը,չէ որ տարիներ առաջ իրենք Էլ էին արել իրենց առաջին։Նրանք այժմ ավելի լավ հասկացան թե իրականում որտեղից է սկսվում կյանքը։

Ես էլ էի երջանիկ,քանի որ , իմ աչքերով տեսա թե ինչպես Փոքրամարմին Հսկան (հսկա քանի որ կամքի ուժ ուներ) կատարեց իր առաջին ինքնուրույն որոշումը։

Նա փորձեց,ձախողեց,բայց արեց այն ինչին ձգտում էր։

ԱՌԱՋԻՆ ՍԽԱԼԸ

Սխալներից խուսափելու համար պետք է փորձ ձեռք բերել;փորձ ձեռք բերելու համար պետք է սխալվել։

Փիթեր Լոուրենս

Անցել էր մի քանի ամիս ,երեխան արդեն ինքնուրույն կարողանում էր քայլել։Ծնողները նրան բերել էին նույն այգին։Երեխան այսօր սովորականից աշխույժ էր։Ժպտում էր,ծիծաղում, չարաճճիություններ անում։Երեխան մեկ վերցնում էր քարեր ,ապա նետում,մեկ վազում էր խոտերի մեջ,մեկ ուշադիր զննում անցնող մարդկանց…

Ծնողները հետևում էին,թե ինչպես է իրենց երեխան փորձում ճանաչել աշխարհը։

Երեխան հանկարծ խոտերի մեջ նկատեց փոքրիկ թռչունի ձագուկի։Մոտեցավ անօգնական,միայնակ ձագուկին։Մի պահ կանգ առավ ,ապա սկսեց ուրախությունից թռչկոտել։Ծնողները նույնպես սկսեցին ծիծաղել։

Րոպեներ անց պետք է տեղի ունենար անսպասելին,ավելի ճիշտ ոչ այդքան անսպասելին,սպասելի էր,քանի որ նա երեխա էր ,և ամբողջապես չէր գիտակցում իր արարքները։

Երեխան վերցրեց մանր քարեր և սկսեց նետել ձագուկի վրա։Անօգնական ձագուկը փորձում էր,շարժվել,թռչկոտել և խուսափել իր վրա նետվող քարերից։

Երեխան դա անում էր ծիծաղելով,ուրախանալով,քանի որ նա չգիտի էր դրա հետևանքների մասին,դա նրան հաճույք էր պատճառում։

Ծնողները նկատելով դա մոտեցան ,բարկացան տղայի վրա։

Հայրը ձեռքերի մեջ վերցրեց ձագուկին և նրան ավելի ապահով վայր տեղափոխեց։

Ծնողները փորձեցին բացատրել երեխային,որ կյանքում կան լավ և վատ արարքներ։Պետք է իմանալ դրանց տարբերությունը։Երբ մենք հասկանանք դա ,անկախ մեզանից կփորձենք խուսափել վատից,կփորձենք անել միայն լավ ու բարի արարքներ,և հենց դրանք մեզ կդարձնեն ավելի երջանիկ։Ճիշտ է եթե դու օգնես անօգնական թռչունին,դժվար թե մի օր նա օգնի քեզ ,երբ հայտնվես վատ ու դժվարին իրավիճակում,բայց պետք է հիշել որ բարի գործեր պետք է անել առանց ինչ որ բանի ակնկալիքի։Եթե բոլորը մտածեն նույն կերպ,աշխարհում ոչ ոք անօգնական չի մնա։

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


    Ваша оценка произведения:

Популярные книги за неделю